Հայերեն

«Գեղեցիկի, վուլգարի ու սեքսուալի համադրությունն է ինձ մոտ». Լիլի Մորտոն` իր սկանդալային զգեստի եւ քննադատությունների մասին

Life

News.am / Լիլի Մորտոյին միանշանակ կարելի է համարել Հայաստանի ամենասկանդալային մոդելը: Նրա ցանկացած լուսանկար ու նոր զգեստ դառնում է հանրության քննարկման թեմա՝ արժանանալով թե՛ զարմանքի, թե՛ քննադատությունների: Իսկ վերջին շրջանում մեկնաբանությունների կիզակետում հայտնվեց Լիլիի նոր լուսանկարը, որտեղ մոդելի հագին բավականին անկեղծ զգեստ էր, իսկ հայ օգտատերերի աչքից չէր վրիպել այն փաստը, որ Լիլին առանց ներքնազգեստի է:

Մասնագիտությամբ դիզայներ մոդելին հաճախ վերագրում են նաեւ մի շարք պլաստիկ վիրահատություններ:

Որքանո՞վ են այդ խոսակցությունները համապատասխանում իրականությանը, ինչպե՞ս է Լիլին վերաբերվում իր հասցեին հնչող քննադատություններին եւ ի՞նչ է կարծում «Միսս Արմենիա» մրցույթի արդյունքի մասին, որին, ի դեպ, մասնակցում էր նաեւ նրա քույրը՝ «Երրորդ Վիցե Միսս Արմենիա» տիտղոսին արժանացած Թերեզա Մարտիրոսյանը:

Այս եւ մի շարք այլ թեմաների շուրջ NEWS.am STYLE-ը զրուցել է մոդելի հետ.

 

«Զգեստը, որը կրել էի «Միսս Արմենիա» մրցույթի օրը, մոդելավորել եւ կարել էի ինքս` ընդամենը մեկ օրում, անքուն գիշերվա արդյունքում (ծիծաղում է): Այն հատուկ պատրաստել էի այդ օրվա համար»,-անդրադառնալով աղմակահարույց զգեստին՝ նշեց Լիլին, իսկ խոսելով համացանցում դրա շուրջ առաջացած սկանդալի եւ քննադատությունների մասին՝ հավելեց.

«Առհասարակ, ես այս կյանքում ապրում եմ ինձ համար։ Նույնը խորհուրդ եմ տալիս բոլորին: Երբեւէ չեմ խառնվել որեւէ մեկի կյանքին եւ թույլ չեմ տալիս, որ որեւէ մեկը խառնվի իմ կյանքին: Երբեք չեմ քննադատել կամ մեղադրել ինչ-որ մեկին: Ցանկացած մարդ պետք է ապրի այնպես, ինչպես ինքն է ճիշտ համարում: Ճիշտը, չափն ու սահմանը հարաբերական են: Ամեն մարդ դրանք յուրովի է ընկալում եւ տեսնում: Ի վերջո, երբ մահվանդ ժամը գա, դու ինքդ պետք է քո հարցերին պատասխան տաս, եւ ինքդ քեզ կմեղադրես կամ շնորհակալություն կհայտնես: Այդ պատճառով էլ ապրում եմ այնպես, ինչպես ինքս եմ կամենում: Շնորհակալ եմ իմ «ես»-ին, որ ունեմ այսպիսի բնավորություն եւ հզոր անհատականություն»:

 

Մոդելին հաճախ մեղադրում են նաեւ մի շարք պլաստիկ վիրահատություններ իրականացնելու մեջ, սակայն Լիլին վստահեցնում է՝ կյանքում միայն մեկ վիրահատություն է կատարել.

«Վաղուց արդեն մեղադրյալի աթոռին եմ (ծիծաղում է): Վիրահատել եմ միայն քիթս, եւ դա երբեւէ չեմ թաքցրել, իմաստը ո՞րն է... Երբեք չեմ օգտվել նույնիսկ կոսմետիկ ծառայություններից: Կարծում եմ՝ դրա ժամանակը դեռ կգա: Ճիշտ է՝ եղել են պահեր, որ ցանկացել եմ օգտվել միջամտություններից, բայց ծանրութեթեւ անելուց հետո հասկացել եմ, որ դեռ վաղ է, եւ ես դրա կարիքը չունեմ: Ունեմ իմ գեղեցկության գաղտնիքները եւ օգտնվում եմ միայն դրանցից: Վերջապես, ուզում եմ՝ մարդիկ հասկանան, որ գեղեցիկ կարող են ծնվել: Գոյություն ունի գենետիկա: Եթե մարդու մարմնի որեւէ մաս գեղեցիկ է կամ յուրահատուկ, պարտադիր չէ, որ դա վիրահատության արդյունք լինի»,-ասում է մոդելը, որին հանրության մի մասը հաճախ բնորոշում է սեքսուալ, ոմանք էլ՝ վուլգար: Իսկ ինքը՝ Լիլին, իրեն բնորոշում է հետեւյալ կերպ.

 

«Գեղեցիկի, վուլգարի ու սեքսուալի համադրությունն է ինձ մոտ»:

Լիլի Մորտոյի հետ խոսեցինք նաեւ «Միսս Արմենիա» մրցույթից եւ քրոջ՝ Թերեզա Մարտիրոսյանի գրանցած արդյունքից.

 

«Բնականաբար, սկզբում ցանկանում էի, որ նա հաղթեր, քանի որ ինքս եմ նրան խորհուրդ տվել մասնակցել մրցույթին: Բայց ընթացքում հասկացա, որ պետք չէ, որ հաղթի… Բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ ցանկացած մրցույթ շոու է, եւ այնտեղ արդար ոչինչ չի կարող լինել: Քույրս տաղանդավոր է, եւ իր վոկալային տվյաների շնորհիվ հաղթեց «Տաղանդ» փուլում, իսկ գեղեցկությամբ արժանացավ «Երրորդ Վիցե Միսս Արմենիա» տիտղոսին: Մշտապես խորհուրդներ տալիս եմ նրան, բայց երբեք չեմ պարտադրում: Թողնում եմ, որ նա էլ մտածի տվյալ հարցի շուրջ եւ եզրահանգման գա»:

 

Անդրադառնալով մրցույթի հաղթող Լիլի Սարգսյանին՝ դիզայներ-մոդելը նշում է.

«Այս հարցի շուրջ ունեմ իմ սեփական կարծիքը, բայց դա ժյուրիի ընտրությունն է… Միայն կասեմ, որ կնոջ մարմնի կարեւորագույն առավելությունը կեցվածքն է, որի շնորհիվ նա ունենում է հստակ քայլվածք, վստահ հայացք եւ ինքնավստահություն: Ամեն դեպքում, շնորհավորում եմ Լիլիին: Նրա մոտ դեռ ամեն ինչ առջեւում է»:

Ի դեպ, մրցույթում Թերեզայի երեկոյան զգեստի հեղինակը հենց Լիլի Մորտոն է, որը որպես դիզայներ եւս մի շարք երազանքներ ունի.

 

«Թերեզայի զգեստը նույնպես մոդելավորել եւ կարել էի կրկին գրեթե մեկ օրում ու էլի անքուն գիշերվա արդյունքում :) Սիրում եմ ստեղծել այնպիսի զգեստ, որը կլինի միակն ու անկրկնելին: Ունեմ իմ յուրահատուկ ճաշակը: Կգա այն օրը, երբ ես կունենամ իմ պատկերացրած հեքիաթային նորաձեւության սրահը, որտեղ կլինեն գեղեցիկ, սեքսուալ, գայթակղիչ, հեքիաթային եւ յուրահատուկ զգեստներ, որոնք կզարդարեն աշխարհի բոլոր գեղեցիկ կանանց...», - եզրափակեց մոդելը:

Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԱրտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար ՂազարյանՌեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԶանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՍամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութՆիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՍեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանUcom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանՄարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութՓաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութCOP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ Դավթյան
Ամենադիտված