Մոուրինյոյի հիստերիան հյուրանոցում՝ ռուս երկրպագուհու պատճառով (տեսանյութ)
ՍպորտՉեմպիոնների լիգայի շրջանակում «ԲԿՄԱ»-ի դեմ խաղից առաջ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մարզիչը ոչ մեծ կոնֆլիկտի մասնակից է դարձել: Այս մասին գրում է Life.ru-ն:
54-ամյա Մոուրինյոն որոշել էր քնելուց առաջ զբոսնել «Radisson Royal» հյուրանոցի մոտ: Հյուրանոցի միջանցքում նրան սպասելիս են եղել երկրպագուները: Մոուրինյոյին տեսնելով՝ նրանք շտապել են նրա մոտ սելֆի անելու և ստորագրություն վերցնելու: Լեյսան անունով աղջիկն արտասվելով վազել է նրա մոտ և ինքնագիր խնդրել, ընկել նրա հետևից: Ապշած Մոուրինյոն մերժել է:
Պորտուգալացու տրամադրությունն ընկել է, նա վերադարձել է սենյակ, իսկ թիկնապահները շարունակել են հարաբերություններ պարզել աղջկա հետ: Հետո հյուրանոցի աշխատակիցները Ժոզեի խնդրանքով «դուք նյարդայնացնում եք ֆուտբոլիստներին» ձևակերպմամբ նրանց խնդրել են լքել հյուրանոցը: