Լիլիթ Հովհաննիսյանը մերկացրել է գեղեցիկ ազդրերը․ լուսանկարներ
ԱմենաընթերցվածԼիլիթ Հովհաննիսյանը ներկայացել է կարճ զգեստով։ Instagram-ի իր էջում երգչուհին նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում կեցվածք է ընդունել փայլուն զգեստով։
Զգեստի վրայից Լիլիթը հովազի նաշխով թիկնոց է հագել, իսկ կերպարը լրացրել նույնատիպ նախշով կոշիկներով։
Նշենք, որ Լիլիթը վերջերս հայտնվեց քննարկումների կիզակետում այն բանից հետո, երբ հայտարարեց, որ պարսկերեն երգ է ներկայացնելու։ Երգչուհին իր Facebook-յան էջում հայտնել էր, որ բազմաթիվ նամակներ է ստանում իր իրանցի երկրպագուներից՝ խնդրանքով, որ պարսկերեն երգ կատարի: Նա էլ որոշել է չմերժել երկրպագուներին, սակայն մինչ այդ «նախապատրաստել է» հայ հանրությանն իր պարսկերեն երգին՝ իր էջում հրապարակելով Ռուբեն Մաթեւոսյանի պարսկերեն կատարումը:
«Ես պարսկերեն երգել եմ նպատակային»,- NEWS.am STYLE-ի հետ զրույցում, անդրադառնալով Լիլիթ Հովհաննիսյանի կողմից իր պարսկերեն կատարումը համացանցում տեղադրելուն եւ դրա շուրջ ծավալված քննարկումներին, ասել էր ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթեւոսյանը: