Առասպելներ՝ Յապոնչիկի մասին
ԱշխարհՅապոնչիկը (Վյաչեսլավ Կիրիլովիչ Իվանկով) հանցագործ աշխարհի լեգենդն է: Նրա անվան շուրջ հյուսված առասպելներն ու հորինվածքներն ավելի շատ են, քան ճշմարտությունը: Խեղաթյուրված է նույնիսկ նրա մականունը` ծագումով հանդերձ:
Իր քրեական կյանքի սկզբում Իվանկովը հայտնի էր «Յապոնեց» («Ճապոնացի») անվամբ, որովհետև աչքերը յուրահատուկ, շատ արևելյան բացվածք ունեին: Հանրահայտ «հեղինակություն» Միշկա Յապոնչիկի կեղծանվան նմանությամբ էր, որ Իվանկովին նույնպես սկսեցին կոչել Յապոնչիկ: Յապոնչիկ-Իվանկովը համոզված էր, որ իր կյանքն ու կենսագրությունն այլանդակեցին լրատվամիջոցները, որոնց նա անվանում էր «զանգվածային հիմարացման միջոցներ»: Սակայն հանուն արդարության ասենք, որ եթե չլիներ մամուլի ակնդետ ուշադրությունը, չէր լինի նաև նրա համաշխարհային ճանաչումը:
Շարունակությունը՝ տեսանյութում