Ուսուցչուհին դասի ժամանակ ծեծել է աշակերտին (Տեսանյութ)
ԱշխարհՌյազանի մարզի Ստարոժիլովսկի շրջանի դպրոցում ուսուցչուհին դասի ժամանակ ծեծել է երեխային: life.ru-ի փոխանցմամբ, ինչպես նշել են Ռուսաստանի ՆԳՆ տարածաշրջանային վարչության մամուլի ծառայությունից, դրա հետ կապված ոստիկանությունն ստուգում է սկսել:
Տեսագրությունն, որում պատկերված է կոնֆլիկտը, հայտնվել է ինտերնետում և արդեն մի քանի հազար դիտում է հավաքել: Կադրերից երևում է, թե ինչպես ուսուցչուհին սկզբից բոլորի ներկայությամբ նախատում է դպրոցականին, հետո ձեռքով խփում է սեղանին, ապա և երեխային՝ դասագրքով: Դրանից հետո անչափահասը՝ խոստանալով գնալ տնօրենի մոտ, վերցնում է իր իրերն ու դուրս գալիս դասասենյակից: