Խոշոր հրդեհ` Մնջոյանի անվան ինստիտուտում. դեպքի վայր են մեկնել վեց մարտական հաշվարկ
ՀասարակությունԽոշոր հրդեհ է բռնկվել Մնջոյանի անվան Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի» մասնաշենքերից մեկում:
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ժամը 10:01-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Ազատության պողոտայի թիվ 26 հասցեում գտնվող ՀՀ ԳԱԱ օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի նկուղից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր են մեկնել վեց մարտական հաշվարկ եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: