Ինչ են երկու ժամ քննարկել Պուտինն ու Էրդողանը
ԱշխարհԱնկարայում մոտ 2 ժամ շարունակվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի բանակցությունները: Սկզբնապես նախատեսված էր, որ հանդիպումը կտևի 40 րոպե, հաղորդում է life.ru-ն:
Երկու երկրների առաջնորդներն իրենց աջակցությունն են հայտնել Իրաքի և Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանմանը: Լրագրողների հետ զրույցում Էրդողանն ասել է, որ Իրաքի և Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման հարցում Թուրքիան միակարծիք է Ռուսաստանի հետ:
Բացի այդ, Էրդողանը նշել է, որ Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեն օրինական չէ: Պուտինն իր հերթին հայտնել է, որ մանրամասն քննարկել են այդ հանրաքվեն:
Նա նաև նշել է, որ Սիրիայում պատերազմի դադարեցման համար փաստացի բոլոր պայմաններն առկա են: Հաղորդվում է նաև, որ քննարկվել է գյուղատնտեսության ոլորտի հարցը, այդ թվում՝ Ռուսաստան թուրքական լոլիկի մատակարարումը: Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարները քննարկել են նաև «Ակկույա» ԱԷԿ-ի ծրագրի իրականացումը: