Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում հարկային ստուգումներ են սկսվել
ՏնտեսությունՀավաստի աղբյուրները հայտնում են, որ Պետական Եկամուտների Կոմիտեի տեսուչները լայնածավալ ստուգումներ են սկսել «Մուլտի Գրուպ» կոնցեռնի մի շարք ընկերություններում։ Ընդ որում ստուգումները սկսվել են գրեթե միաժամանակ։
Նույն աղբյուրները նշում են, որ դեռ հայտնի չէ, թե որն է նման հանկարծակի ու լայնամասշտաբ ստուգումների պատճառը, հավելելով, որ «Մուլտի Գրուպ»-ում այս ստուգումների առիթով անհանգստանալու որևէ պատճառ չունեն։
Հիշեցնենք, որ «Մուլտի Գրուպ» կոնցեռնը, որի հիմնադիրն է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, հանդիսանում է Հայաստանի խոշոր հարկատուներից մեկը։