Հայերեն


Հայաստանյան քաղաքական դիսկուրսը գնալով իռացիոնալ է դառնում․ Լևոն Մարգարյան

Քաղաքականություն

Քաղաքական վերլուծաբան Լևոն Մարգարյանը հարցազրույց է տվել Lragir.am-ին, որը ներկայացնում ենք ստորև․


— Լևոն, ինչպե՞ս եք գնահատում տղաների՝ զենքերը վայր դնելու և հանձնվելու քայլը։
— Սա ամենալավ որոշումն էր, որին կարելի էր հասնել: Ոչ միայն մարդասիրական իմաստով, այլև քաղաքական: Ես չեմ մտաբերում որևէ այլ դեպք այլ պետություններում, երբ նմանատիպ իրավիճակները տևեն երկու շաբաթ ու հանգուցալուծվեն նման ձևով: Իհարկե, ցավալի էր երկու ոստիկանների կորուստը, ցավալի ու դատապարտելի էր ոստիկանական բռնությունները ցուցարարների ու լրագրողերի հանդեպ: Բայց իրավիճակի հետագա էսկալացիայի բացառումը շատ կարևոր էր: Երկու կողմերն էլ, անկախ իրենց քաղաքական վարքագծից ու նպատակներից ցույց տվեցին, որ արյունահեղություն կազմակերպելու մեծ ցանկություն չունեին: Անկախ նրանից, թե ինչ հետևություններ կանեն կողմերը տեղի ունեցածից, ամենաողբերգականից հնարավոր եղավ խուսափել:
— Ի՞նչ ազդեցություն այն կարող է ունենալ։ Սասնա ծռերի գործողությունների և էպոսի միջև այս օրերին մի շարք համեմատություններ եղան: Ասում են, որ Փոքր Մհերը դուրս է եկել ժայռից, դա այդպե՞ս է, ըստ Ձեզ, թե ոչ:
— Վերջին տարիների տարատեսակ սոցիալական դժգոհությունների պրակտիկան ցույց է տալիս, որ մեծ ազդեցություն այդ ամենից հնարավոր չէ սպասել: Այս անգամ դեպքերն ունեին առանձնահատկություն ՝ քաղաքական գործընթացներում հայտնվեց զենք, բռնության հանդեպ պետության մենաշնորհը դրվեց կասկածի տակ: Բայց Սասնա ծռերի աջակիցների վարքը ցույց տվեց, որ չնայած նկատվում էր հերոսացման միտում, ամեն դեպքում հասարակությունն այդ մեթոդին չհետևեց: Ավելին, այն, որ Սասնա ծռերն իրենց հռչակած նպատակներից որևէ մեկին փաստացի չհասան, իշխանության դեմ պայքարի այս տարբերակն էլ կորցրեց իր արդյունավետությունը, այս մի գործիքն էլ փորձվեց ու ձախողվեց:
Ինչ վերաբերում է էպոսի հետ համեմատություններին: Սա իմ համար, որպես հասարակագիտական կրթություն ստացած մարդու, թերևս ամենաբացասականն էր այս գործընթացներում: Հայաստանյան քաղաքական դիսկուրսը քանի գնում իռացիոնալ է դառնում, կորցնում է ռեֆլեքսիաների հատկությունը, աշխարհը բաժանվում է բարու և չարի, հերոսների և հակահերոսների: Հաշվի առնելով այս անգամ դեպքերի կիզակետում գտնվողների մոտեցումները, իռացիոնալիզմը ձեռք բերեց անցյալից փոխառված ինչ-որ սիմվոլներ, նշաններ: Ազգային-ազատագրական պայքարի ոգով, տրամաբանությամբ, լեքսիկոնով հնարավոր չէ ռացիոնալ քաղաքական պայքար մղել: Դա անհասկանալի է թե դրսում, թե ներսում: Եվ եթե ներսում, հաշվի առնելով հայաստանյան հասարակության քաղաքականության ընկալման ցավոք բավական ոչ քաղաքական ստանդարտները՝ հնարավոր եղավ որոշակի դրական ֆոն ստեղծել, բայց որևէ արդյունավետություն գրանցել հնարավոր չեղավ: Այս խնդիրը կապված չէ Սասնա ծռերի հետ, դիսկուրսի իռացիոնալացման միտումները նկատվում էին նախորդ տարիների թե սոցիալական, թե քաղաքական դրսևորումների ընթացքում: Այս իմաստով քաղաքական դաշտի իռացիոնալացման գագաթն, իհարկե, 2013 թ. հետընտրական զարգացումերն էին և այս գործում «անուրանալի է» Րաֆֆի Հովհաննիսյանը «ավանդը»:
Կարող է թվալ, թե ընդդիմադիր դիսկուրսի իռացիոնալացումը պետք է ձեռք տար իշխանությանը: Նմանատիպ իրավիճակում պրագմատիկ, նյութապաշտ իշխանությունները մնում են անմրցակից, որովհետև լինելով ադմինիստրացիայի տարբեր օղակներում, լինելով ցավալիորեն ներփակ ու կտրված հասարակական տրամադրություններից, այնուամենայնիվ, պահպանում են որոշակի ռացիոնալություն: Բայց մեծ հաշվով այս տենդենցը, որի մասին խոսում եմ, առաջին հերթին հարվածում է հենց իշխանությանը: Քաղաքական վակուումը լցվում է ինչով ասես՝ էպոսով, հերոսապատումով, ազգային-ազատագրական պայքարի ոգով, ապոկալիպսիսով: Եվ սոցիալական խնդիրների այս իրավիճակում նմանատիպ տենդենցը կարող է իշխանության համար անցանկալի հետևանքներ ունենալ:
Շատ ենք ասում, որ իշխանությունները պետք է դասեր քաղեն: Այո՛, այդ դասերը պետք է քաղվեն, բայց դրանք միայն մեկ տարվա քաղելիք դասեր չեն, եթե նույնիսկ այդ դասերը քաղվեն, հնարավոր չի լինի երկու-երեք տարում փոխել բաներ, որոնք անփոփոխ էին քսան տարուց ավել: Խոսքս միայն տնտեսության ու քաղաքական գործընթացների մասին չէ: Կան նուրբ, ոչ պոպուլյար համարվող ոլորտներ, որոնցում առկա խնդիրներն են այսօրվա իրավիճակի պատճառը: Այն, որ քաղաքական արդի գործընթացը մեկնաբանվում է ասենք էպոսի լեզվամտածողությամբ, ընդհանրապես պատմությունը մեկնաբանվում է բացառապես հերոսներ-հակահերոսներ կոնցեպտով, հետևանքն է կրթական համակարգում առկա խնդիրների:
Իշխանությունը հասարակագիտության ոլորտը բարձիթողի է մատնել, նախկին կոմսոմոլ, ներկայում դաշնակցական պատմաբան-հասարակագետները վերցրել են ոլորտը և գրում են պատմություն լավ ու վատ թագավորների մասին: Ոչ մի վերլուծություն, ոչ մի կոնտեքստ, պատմահամեմատություն չկա: Իսկ պատմությունը քաղաքականությունն է անցյալում, ինչպես ընկալում ենք պատմությունն, այնպես էլ ներկայումս քաղաքականությունը: Իշխանությունը թե կրթական համակարգում, թե ընդհանրապես ինֆորմացիայի շրջանառության ժամանակակից միջոցներն ու տեխնոլոգիաները չի խնայել իր քարոզչական նպատակներին ծառայեցնելու համար, չի վարանել ազգային-ազատագրական դիսկուրսը դարձնել հեռուստաալիքների հիմնական բովանդակությունը: Եվ այսօր իշխանության հակառակորդները դուրս են եկել նրա դեմ հենց իր զենքով ու տարիներ շարունակ դպրոցներ ավարտած, հեռուստացույցով «հայրենասիրություն» սովորած էլեկտորատը համակրում է Սասնա ծռերին: Ի վերջո, եթե իշխանությունը ու Սասնա ծռերը խոսում են նույն լեզվով, ինչու ընտրել իշխանությանը, չէ որ նրա օրոք մենք վատ ենք ապրում, իսկ ծռերի օրոք միգուցե լավ ապրենք, այսպիսին է էլեկտորատի մոտավոր դիրքորոշումը ներքաղաքական կյանքում:
— Լևոն, Սերժ Սարգսյանը տևական լռությունը խախտեց երկարաշունչ ելույթով։ Ի՞նչ կարծիք ունեք այդ ելույթի վերաբերյալ, մասնավորապես վստահության կառավարություն ձևավորելու գաղափարը որքանո՞վ է կենսունակ։ Ի՞նչ տպավորություն ստացաք, արդյոք իշխանությունը դասեր կքաղի՞ ստեղծված իրավիճակից։
— Արդեն ասացի, որ եթե նույնիսկ դասեր քաղվեն, խնդիրները հնարավոր չի լինել լուծել մեկ-երկու տարում ոչ վստահության կառավարությամբ, ոչ էլ այլ նախագծերով: Կան հիմնարար խնդիրներ, հենց այս խնդիրների հետևանքն է նման իրավիճակների առկայությունը երկրում: Այդ խնդիրների լուծման համար բավարար չէ ոչ միայն ժամանակը, այլև երկրում կադրերի, դրան պատրաստ քաղաքական սուբյեկտների թիվը: Մենք տեսանք բոլոր կողմերի դիրքորոշումը: Իշխանության մեծ մասը վարում էր ջայլամի քաղաքականություն և իրենց միակ ցանկությունն է դարձ ի շրջանս յուր... հետ գալ հին իրավիճակին, երբ իրենք իշխում էին, տիրապետում երկրի ռեսուրսներին ու շարունակում մնալ իրենց տեղերում:
Այդպես լինել չի կարող այլևս, երկար հնարավոր չէ այդպես: Ընդդիմությունը, սոցիալական ընդվզման մյուս սուբյեկտներն էլ փորձում էին պարզապես ստեղծված իրավիճակից տանել հնարավորինս շատ: Մեկն իր նեղ կուսակցական շահն էր խցկում, մյուսը անձնական ռեյտինգի հարց էր լուծում: Այս ուժերով հնարավո՞ր է արմատական փոփոխությունների գնալ, թե ոչ: Ենթադրենք կա ցանկությունը ու կամքը, բայց եթե չկան համապատասխան սուբյեկտներն ու գործիքները, ինչպե՞ս ենք գնում այդ փոփոխություններին: Ներփակ քաղաքական կյանքը, էլիտիզմով տառապող քաղաքական ուժերը ինչպես են իրենց ներսից նոր կադրեր ծնելու, ինչպես են սերնդափոխվելու, եթե հասարակության հետ հաղորդակցման խողովակը խցանված է, և հասարակությունն իր պոտենցիալով չի կարողանում որևէ կերպ սնուցել քաղաքական համակարգը:
Ակնհայտ է, որ թե ապրիլյան դեպքերը, թե հուլիսյան դեպքերը մեր պետության առաջ դնում են բոլորովին նոր որակի հարցեր: Սա պարզապես ներքին տնտեսական, քաղաքական խնդիրներ չեն, դրվում է պետության անվտանգության, գոյության, կենսունակության խնդիրը: Եվ ցավալիորեն այդ հարցադրումներին ադեկվատ արձագանքելու ունակություն ցուցաբերում են 60-անց մարդիկ, ովքեր ղարաբաղյան շարժում են անցել: Ցավալիորեն, որովհետև 20 տարուց ավել այսքան սոցիալական ընդվզումների, քաղաքական շարժումների արդյունքում այդպես էլ չարչրկված սերնդափոխությունը չի կայացել ոչ ընդդիմության, ոչ իշխանության օղակներում:
Այնպես որ, դասեր պետք է քաղվեն, որովհետև այլընտրանք չկա: Բայց այդ դասերը սովորական կառավարման թերություններին վերաբերող դասեր չեն, և եթե իսկապես միտվում ենք վերանայելու, ապա պիտի միտվենք խորքային վերանայումների ու մեկ-երկու անձանց պաշտոնանկություններով, վստահության կառավարություններով, դրական համբավ ունեցող պաշտոնյաների մի քանի ոլորտում նշանակելով մեզ պիտի չխաբենք: Ապրիլյան և հուլիսյան դեպքերը մեզ զրկել են ինքնախաբեության այդ հնարավորությունից, որից մենք առատորեն օգտվել ենք քսան տարի շարունակ:

Հարցազրույցը վարեց Սիրանույշ Պապյանը

Փաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ»
Ամենադիտված