Զարհուրելի դեպք. 32-ամյա մայրը նորածնին նետել է զուգարանը
ՀասարակությունՏավուշի մարզում երկու օր առաջ սարսափելի դեպք է գրանցվել: 32-ամյա մայրը լույս աշխարհ է բերել առողջ երեխա ու նետել զուգարանը՝ սպանելով նրան: Armtimes.com-ի աղբյուրը հայտնեց, որ կինը ծննդաբերել է հղիության 8-րդ ամսում՝ տան պատշգամբում, ու երեխային անմիջապես նետել է զուգարանի անցքը: Կնոջը դեպքից հետո տեղափոխել են Բերդի բժշկական կենտրոն:
Մեր տեղեկություններով, 32-ամյա կինը ամուսնացած չի եղել, հղիությունը թաքցրել է բոլորից: Կնոջը հիվանդանոց ընդունելուց հետո դեպքի վայր են ժամանել ոստիկանության Բերդի բաժնի աշխատակիցները:
Մեզ հայտնի դարձավ, որ կինն իրավապահներին հայտնել է, որ երեխան լույս աշխարհ է եկել առողջ, մայրն անգամ երեխայի ճիչն է լսել:
Բերդի բժշկական կենտրոնի մանկաբարձա-գինեկոլոգիական բաժնի վարիչ Արմեն Գալստյանը մեզ հայտնեց, որ կնոջ վիճակը ներկայումս լավ է, երկուշաբթի նրան դուրս կգրեն: Ծննդատան վարիչի խոսքով, կինը, որպես հղի, որեւէ տեղ հաշվառված չի եղել: