«Խնդիրը մեր մեջ է»․ Մանսուրյանի հարցազրույցը
ՀասարակությունԿոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադարձել է ռուսաց լեզվի հայեցակարգին՝ նշելով, որ կան վտանգներ: «Անշուշտ, կան վտանգներ: Այսօր Ամերիկան պետական լեզու է հռչակում իսպաներեն անգլերենի կողքին: Ինչո՞ւ, որովհետև մեծ է Լատինական Ամերիկայից հոսքը: Այսօր դեմոկրատական օրենքի համաձայն երկրները երկրորդ, երրորդ լեզուներ են ընդունում պետական, բայց դա ոչինչ չի նշանակում, դա նշանակում է էլ ավելի ջանք դնել սեփական լեզուն պահպանելու, եթե դրա անհրաժեշտությունը կա: Եթե չկա, լեզուն զորավոր է, կարողանում է ինքն իրեն պահել»,-ասաց Տիգրան Մանսուրյանը: Նրա կարծիքով՝ մեր խնդիրը ոչ թե լեզուն պետականությունից վտարելն է, այլ որ մենք տեր կանգնենք մեր լեզվին, իսկ հայ մայրերից շատ-շատերը այսօր փախչում են հայերենից:
«Ես Բեյրութում եմ ծնվել, հայերենը մեր ընտանիքում սրբություն էր»,-հավելեց մաեստրոն: