Հայերեն


Իսկ Վանոն կուզենա՞ վերադառնալ այնտեղ, որտեղ նրան դավաճանեցին նույնիսկ մտերիմները

Հասարակություն

Այս օրերին տարբեր կողմերից հնչում են կարծիքներ, գրվում են նամակներ ու հղվում են կոչեր՝ Անկախության 25-ամյակի կապակցությամբ Վանո Սիրադեղյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, նրան հայրենիք վերադարձնելու մասին։ Գրվում են ազնիվ ու անազնիվ մղումներով։ Գրում են շատերը։ Գրում են նրանք, ովքեր Վանո Սիրադեղյանի հետ են եղել ու մնացել են նրա հետ։ Գրում են նրանք, ովքեր, եթե եղել են՝ եղել են Վանո Սիրադեղյանով, բայց դավաճանել են նրան։ Գրում են նրանք, ովքեր չեն եղել Վանո Սիրադեղյանի հետ ու իրենց թույլ են տալիս գրել՝ թաքուն հույս ունենալով, որ երբեք չեն էլ լինի։ Գրում են, որովհետև մոդայիկ է։ Գրում են, որովհետև մտածում են՝ այլևս անշառ է գրելը։ Գրում են տարվա մեջ հատուկենտ օրերի, մինչդեռ, եթե գրելու էին ոչ թե ընդհանուր տրենդից հետ չմնալու համար, այլ նպատակային ու անշեղորեն, պետք է գրեին ամեն օր։

Ու պետք է գրեին ոչ թե համաներումների ու ներումների մասին, այլ անարդարության մասին, ու այն մասին նաև, որ Վանո Սիրադեղյանը վտարանդվել է ու քաղաքականապես է հետապնդվել, ու այն մասին, որ նրան վերադարձնելու միջոցը ոչ թե համաներումն է, այլ արդարության վերականգնումը։

Դա որևէ հրամանագրով չվերականգնվող երևույթ է։ Պետք է գրեին նաև այն մասին, որ Վանո Սիրադեղյանը արտաքսվել է ոչ միայն նոմինալ արտաքսողների՝ քրեական հետապնդում սկսելու ու դատավճիռներ հրապարակելու պատվիրատուների կողմից, այլ նաև նոմինալ թիմակիցների ու թիմակիցներից ամենաթիմակցի լռության հրահրմամբ։ Ու դիվիդենտներ հաշվելու թաքուն հրճվանքով։ Պետք է գրեին նաև այն մասին, որ Վանո Սիրադեղյանի նկատմամբ սարքված գործին ու սարքված դատավճռին համարժեք է նրա մասին լռությունն այն քաղաքական ուժի, որը նաև Վանո Սիրադեղյանինն էր, ու նրանով էր նաև, այն քաղաքական ուժի, որը Վանո Սիրադեղյանի ազատամտությունը փոխարինեց սոցիալ-դեմոկրատական մարազմով ու ռուսապաշտ դեմոկրատիզմով…

Պետք է գրվեին ու հնչեցվեին էլի շատ գրվելիքներ ու հնչեցվելիքներ, որոնք չեն գրվել ու չեն հնչեցվել։ Բայց անգամ այսօր՝ գրումների ու հնչեցումների շքահանդեսում, չի գրվում ու չի հնչեցվում գլխավոր հարցը, որի պատասխանից է կախված՝ Վանոն կվերադառնա՞ Հայաստան, թե ոչ։ Հենց այդ հարցի պատասխանից, այլ ոչ թե ներումներից ու համաներումներից է կախված նրա վերադարձը։ Իսկ հարցն այդ շատ մարդկային է, ու մարդկային լինելով՝ անձնական է, անձնական լինելով՝ հանրային է, ու հանրային լինելով՝ քաղաքական է. իսկ Վանո Սիրադեղյանն ինքը ցանկանո՞ւմ է վերադառնալ Հայաստան։ Այս հարցի ստույգ պատասխանը որևէ մեկը չի կարող տալ, բացի հասցեատիրոջից, ով չի կարող պատասխանել այս հարցին, քանի դեռ այն հռետորական է ու թանաքավորված չէ, ու փոխանցված չէ ձեռամբ։

Ստույգ պատասխանը բացակայում է, բայց բոլոր նրանք, ովքեր ցանկանում են գտնել հարցի պատասխանը, այն կարող են գտնել Վանո Սիրադեղյանի այն պատասխաններում, որոնք արտահայտված են նրա հրապարակախոսական ու քաղաքական, բայց հավասարապես՝ նաև գրական մտածումներում։ Ու փնտրողները՝ լավ փնտրելով, կգտնեն հատկապես այն պատասխանը, որ չցանկանալով վերադառնալ այսքան ապականված Հայաստանը, Վանո Սիրադեղյանը կցանկանար վերադառնալ ներքին պարտադրանքով ու չվերադառնալ չկարողանալու տեսակային անհրաժեշտությամբ։

Կցանկանա վերադառնալ, ու հուսանք՝ կվերադառնա, որովհետև ասել է՝ «Հայաստանը մանրամասն սիրելու հայրենիք է»։ Կվերադառնա, որովհետև արտահայտել է իր զզվանքը պատմական հայրենիքն իրականից գերադասողների նկատմամբ, ու նաև արձանագրել է այն ակնհայտը, որը զանազան լծերի տակ ապրածների համար մահու չափ անընկալելի է՝ «իրական հայրենիքը տուրք է պահանջում ու խնամք է պահանջում ու քրտինք է պահանջում ու ունի պաշտպանության կարիք»։

Կվերադառնա, որովհետև բանաձևել է Հայաստանի իրական անկախության ալգորիթմը, որը մինչև այսօր էլ ու առավել ևս այսօր՝ մնացել է չիրականացված… Հենց որ հաջողվեց, պարզվելու է, որ երկրորդ քայլ չկա․ դա մեր առաջին ու վերջին քայլն է ազատության ճանապարհին։ Կվերադառնա, որովհետև նրան թողածներն այդպես էլ առաջին քայլը չարեցին, ու չանելով՝ արեցին այնքան հետքայլեր, որ այսօր, առավել քան երբևէ, կա այդ առաջին քայլի անհրաժեշտությունը։ Կվերադառնա, որովհետև պատասխանել է սփյուռքահայի՝ «Սահմանի վախ չունի՞ք» հարցին, որն այսօր դարձել է Հայաստանի պետական քաղաքականություն կոչվող հանձնվողականության արդարացումը։

Պատասխանել է ու ասել է, որ ունենք այդ վախը, բայց սարսափից չենք կապտել։ Ասել է, որ այդ վախից ավելի՝ լուծվելու-վերանալու վախ ունենք։ Կվերադառնա՝ երևի գոնե նայելու նրանց աչքերին, որոնք կապտել են սահմանի վախից, որը ոչ թե հայրենիքի կորստի վախ է, այլ հայրենիքի՝ դոլարային արտահայտություն ունեցող փայի՝ լուծվելու-վերանալու վախ է։

Կցանկանա՞ Վանո Սիրադեղյանը վերադառնալ Հայաստան ու կվերադառնա՞ արդյոք։ Պատասխանը նրա գրականության վերնագրերում է։
Կվերադառնա, որովհետև գրել է «Ծանր լույսը», որովհետև այսօր Հայաստանը խավարի մեջ է։

Կվերադառնա, որպեսզի չպաշտվեն «Կեղծ դամբարանները», որոնք Հայաստանում պաշտվում են այսօր։

Կվերադառնա, որպեսզի ապրի «Եկվորի բախտը»։

Կվերադառնա, որպեսզի իրեն օտարած թշնամիներն ու իրեն օտար մերձավորները չմտածեն՝ «Քթիցը բերին»։

Կվերադառնա, որպեսզի նույն այդ բոլորը հաշվիվները մաքրած չհամարեն ու էլի չմտածեն՝ «Հին պատմություն է»։

Կվերադառնա, որպեսզի իրենով կյանքն ավելի լավ ապրողներն իր մասին չնետեն՝ «Հերն անիծած կյանքի»։

Կվերադառնա, որովհետև իր զգուշացրած «Գյադաների ժամանակը» ոչ միայն չի անցել, այլ դարձել է կենսակերպ։

Կվերադառնա, որովհետև․․․ «Ափսոս էր երեխան»։

Ու կվերադառնա, որպեսզի գոնե իր վերադարձը «Շատ չհամարվի»։

Կվերադառնա, որովհետև դեռևս 1989-ի ձմռանը գրել է.
«…աղետաբեր են ժամանակները․
մենք ու մեր ոխերիմ աստված, ուշքի եկեք, աղետյալներս,
թոթափվեք թաղից գարնանը հառնող վազի նման,
խչմարեք իրար ու ապավինեք, ձեր ցավը տանեմ։
Դու, որդիս, Հայաստանը…»:

Գառնիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ, 168.am

***

Խմբ․․ 2006-ին Նիկոլ Փաշինյանին տված հարցազրույցում Վանոն ասել էր․ «Իմ՝ Հայաստանում մնալու օգուտը ո՞րն է, երբ քո մի խոսքին ի պատասխան՝ կես տասնյակ ալիքներ ու տասից ավելի թերթեր վրադ լուտանքներ են թափում շաբաթներ շարունակ: Պետական ռեպրեսիվ մեքենային լծվելու գործում հայ ժողովուրդը մյուս ժողովուրդներից առանձնապես չի տարբերվում, բայց սահմանափակ կենսատարածքում ապրելու պատճառով ստացվում է, որ դա անում է առանձնակի դաժանությամբ:
Եթե հիշում եք՝ ես երկու անգամ եմ գնացել: Առաջին անգամ վերադարձա եւ ամբողջ վեց ամիս դատավարությանն էի մասնակցում: Բայց նրանց պետք չէր, որ դատավարությունը տրամաբանական ավարտին հասներ: Եթե իշխանությունը որոշել է աքսորել մարդուն, միջոցը կգտնի, հատկապես եթե մարդը չոր-գլուխ մենակ չէ, այլ հարազատ-բարեկամ-շրջապատ ունի: Ինչ մնում է, թե ինչու ինձ թիրախ ընտրեցին, հարցով պատասխանեմ` բա ո՞ւմ ընտրեին․․․ 
Եթե զզվանքս օգնի, որ այլեւս քաղաքականությամբ չզբաղվեմ, միայն ուրախ կլինեմ
»։
Իսկ մեծ գրող Հրանտ Մաթևոսյանը երեք բառով պատկերել է պետական մեծ գործչի ու ողջ հասարակության ու պետության ծիծաղելի ու ողբերգական դրաման․ «Վանոյի բացակայությունը մեր բոլորիս թուլությունն է»։

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված