ՀՀԿ-ն մատնեց խուճապը. ինչ է որոշել Սերժ Սարգսյանը
ՔաղաքականությունԼրագիր / «Այո, մենք Սերժ Սարգսյանի կողմնակիցներն ենք ու ուզում ենք, որ 2018 -ից հետո էլ նորից շարունակի ղեկավարել»: Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրի Սահակյանը, անդրադառնալով իր նախկին հայտարարությանը, թե ուզում է, որ Սերժ Սարգսյանը հավերժ լինի թագավոր, ցմահ մնա երկրի տեր-տիրական, որովհետեւ շատ վստահելի մարդ է:
ՀՀԿ-ականները վերջին շրջանում ագրեսիվ արշավ են սկսել Սերժ Սարգսյանի առաջնորդության հարցում: Ով էլ լինի վարչապետը՝ երկրի ղեկավարը լինելու է Սերժ Սարգսյանը, նրանից լավ ոչ ոք չի տիրապետում արտաքին խնդիրներին ու անվտանգությանը, եւ նմանատիպ այլ թեզերն ու հիմնավորումները դարձել են ՀՀԿ-ի «օրակարգը»:
Այս ընթացքում Սերժ Սարգսյանը շարունակում է վերաձեւել իշխանությունն ըստ նոր Սահմանադրության: Ընթացքի մեջ է Սահմանադրական օրենքների ընդունումը, որոնցով օրինակ ստեղծվում է իշխանության «զուգահեռ» բեւեռ՝ Անվտանգության խորհուրդը, որն օժտված է լինելու երկրի բոլոր ոլորտներում որոշումներ կայացնելու իրավասությամբ՝ առանց պատասխանատվության:
շարունակությունը՝ կայքում