Խմբակային սպանություն ադրբեջանական զորամասում
ԱշխարհԱդրբեջանական ընդդիմադիր աղբյուրներից հայտնի է դարձել, որ սեպտեմբերի 27-ին` ժամը 07-ի սահմաններում, Նախիջևանի Ջուլֆայի շրջանում տեղակայված զորամասերից մեկում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, Սադարակ գյուղի բնակիչ Բահրուզ Փարվիզ օղլու Ջալիլբեյլիի (Cəlilbəyli Bəhruz Pərviz oğlu) կողմից սպանվել են 3 զինծառայողներ։
Սպանվածների տվյալներն են՝
- ավագ լեյտենանտ Նահիդ Քյարիբ օղլու Աբբասով (Abbasov Nahid Qərib oğlu, Ղարադաղի շրջանի բնակիչ)
- Էլվին Էլշան օղլու Շարիֆլի (Şərifli Elvin Elşən oğlu, Շահիլ գյուղի բնակիչ)
- Վուսսալ Ռաֆիկ օղլու Աղաև (Ağayev Vüsal Rafiq oğlu, 1993թ. ծնված, Շարուրի շրջանի Դուդանգյար գյուղի բնակիչ)
Նախնական տվյալներով` Բահրուզ Ջալիլբեյլին դիմել է փախուստի։
Փաստը հաստատվել է նաև ադրբեջանական ընդդիմադիր Մեյդան.TV կայքի կողմից։
Ադրբեջանի պաշտպանության գերատեսչությունը դեռևս որևէ տեղեկություն չի հայտնել դեպքի և սպանված զինծառայողների մասին։