«Գլուխը քարով կտա մեկը, ով ինձ հետ կկապի»․ Վարդևան Գրիգորյան
ՀասարակությունԳլուխը քարով կտա մեկը, որ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի հետ կատարվածը ինձ հետ կկապի: Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի նախկին ռեկտոր Վարդևան Գրիգորյանը:
«Եթե էդ բուհում կլինի մի ուսանող, մի դասախոս, որ կես բառով կասի, որ Գրիգորյան Վարդևանը այդ ակցիաների կազմակերպման մեջ կես տոկոսի չափով մասնակցություն ունի, ես հազար անգամ ամբողջ կոլեկտիվից, ուսանողությունից, ՀՀ ամբողջ բնակչությունից ներողություն կխնդրեմ: Եվ կհամարեմ, որ իզուր է իմ գտնվելը այս հանրապետությունում»: