Հրապարակվել է 30 մարդու սպանած մարդակերների բնակարանի խուզարկության տեսանյութը
ԱմենաընթերցվածՌԴ Կրասնոդարի երկրամասում հայտնաբերված և ձերբակալված «մարդակերների ընտանիքի» գործով հետաքննության շրջանակներում հրապարակվել է նրանց բնակարանում իրականացված խուզարկության տեսանյութը, որտեղ մարդկային մնացորդներ էին հայտնաբերվել:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը՝ վկայակոչելով հետաքննիչների հաղորդագրությունը, ամուսինների վերջին զոհը սպանվել և մասնատվել է զարդեղենի շուրջ ծագած վեճի արդյունքում, երբ ամուսինը հարբած վիճակում է գտնվել:
Ինչպես նշվում է, կասկածյալ 42-ամյա Նատալյա Բակշևան մեղադրել է 35-ամյա Ելենա Վաշրոշևային իր ամուսնուն գայթակղելու մեջ, որից հետո հանցագործ զույգը հաշվեհարդար է տեսել կնոջ նկատմամբ նույն շենքում, որն օգտագործել են որպես իրենց «սպանությունների գաղտնարան»:
Ոստիկանությունը ստուգում է ամուսինների խոստովանությունը, որի համաձայն իրենք սպանել և կերել են առնվազն 30 մարդու մի քանի տարվա ընթացքում: Ամուսնու խոսքով՝ ինքը մարդկանց սպանել և կերել է 1999-ից ի վեր:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, ռուս իրավապահներն ուսումնասիրում են ամուսինների կենսագրությունը՝ սկսած մանկությունից: