Բախում վրացի ոստիկանների և հայերի միջև. թույլ չեն տալիս խաչքար տեղադրել
ԱշխարհԱյսօր, ժամը 11:00-ին, Ախալքալաքի շրջանի Գումբորդո գյուղի բնակիչների և տեղի ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել։ Գյուղացիները փորձել են խաչքար տեղադրել գյուղի 10-րդ դարի եկեղեցու բակում՝ իրենց նախնիների վերահուղարկավորված գերեզմաններին։
Առավոտից մինչ այս պահը բնակիչները փորձում են մտնել եկեղեցու բակ, սակայն ոստիկանները շղթայաձև կանգնել են դռան առջև և ներս չեն թողնում՝ պատճառաբանելով, թե իրենք նման հրաման չեն ստացել։
Նախկին պատգամավոր Աշոտ Սահարյանը փորձել է հարթել ստեղծված իրավիճակը՝ հորդորելով սպասել մինչև հոկտեմբերի 4-ը, երբ պաշտոնական թույլտվություն կլինի խաչքար տեղադրելու համար։
Այս պահին Գումբուրդոյում իրավիճակը շարունակվում է լարված մնալ։