Ինչու է Հայաստան գալիս եվրահանձնակատար Մանը
ՔաղաքականությունԼրագիր / Հոկտեմբերի 2-ին Հայաստանի արտգործնախարարի հրավերով Երեւան կժամանի Եվրամիության հարեւանության հարցերի հանձնակատար Յոհանես Հանը: Հանը կհանդիպի Սերժ Սարգսյանի հետ:
Յոհանես Հանի այցը հետաքրքրություն է առաջացնում նոյեմբերի վերջին Բրյուսելում ԵՄ Արեւելյան գործընկերության Վեհաժողովի, մասնավորապես դրա ընթացքում սպասվող Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման համատեքստում:
Թե Եվրամիությունը, թե Հայաստանի իշխանությունը հայտարարում են, որ գնում են համաձայնագիրը ստորագրելու, եւ չկա խոչընդոտ: Միեւնույն ժամանակ, որքան ավելի շատ են հնչում այդ հայտարարությունները երկուստեք, այդքան ավելի թողնում են մութ անտառում չվախենալու մասին բարձր հայտարարությունների, որոնց բուն պատճառը հենց վախն է: Այսինքն, խոչընդոտների բացակայության մասին ինտենսիվ հայտարարությունները ավելի շուտ վկայում են ինչ որ խոչընդոտից մտավախության մասին, եւ տպավորություն է, որ Երեւանն ու Եվրոպան ամեն մեկն իր հերթին հայտարարում է իր հաստատակամության մասին՝ որեւէ խնդրի դեպքում պատասխանատվությունը դիմացինի անհաստատակամության վրա դնելու համար:
շարունակությունը՝ կայքում