Պուտինի պատասխանը Սերժ Սարգսյանին
ՔաղաքականությունԼրագիր / Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ԵԼՔ դաշինքի նախաձեռնության քվեարկության կապակցությամբ հնչեցին կարծիքներ, որ քվեարկության պատկերն այլ լինելու դեպքում Հայաստանը կարող էր ԵՏՄ-ում հանդես գալ առավել ամուր դիրքերից: Ընդհանրապես, այդ տեսակետը հնչում է բավական հաճախ, ընդհուպ այն համատեքստում, որ հենց ԵԼՔ-ի նախաձեռնությունն էլ դրա համար էր անհրաժեշտ նաեւ իշխանությանը:
Տեսականում իհարկե մոտեցումը լիովին հասկանալի է եւ նույնիսկ ընդունելի: Ի վերջո, քաղաքական համակարգում իշխանություն-ընդդիմություն բաժանման էֆեկտիվությունը նաեւ դա է, երբ պետությանը տրվում է ճկուն քաղաքականության հնարավորություն: Բայց, ամբողջ խնդիրն այն է, թե որքանով է տեսական այդ մոդելը համապատասխանում պրակտիկ իրականությանը:
Այսինքն, որքանով է Հայաստանում իշխանությունն ու քաղաքական համակարգը ձեւավորվում ընտրական ազատ, օրինական, հավասար մրցակցության միջոցով:
շարունակությունը՝ կայքում