Ինչ է լինելու «Բարսա»-ի հետ, եթե Կատալոնիան անկախանա
Սպորտ168.am / Պատկերացրեք նման հեռանկարը: Կատալոնիայի սպորտի նախարար Ժերար Ֆիերասը հայտարարել է, որ կատալոնական ակումբներն իրենք կորոշեն իրենց ճակատագիրը:
«Եթե Կատալոնիան դառնա անկախ, ապա «Բարսելոնան», «Էսպանյոլը» և «Ժիրոնան» պետք է որոշեն, թե որտեղ են ուզում խաղալ: Նրանք կարող են ընտրել ինչպես՝ Իսպանիան, այնպես էլ՝ հարևան երկրները՝ Իտալիան, Ֆրանսիան կամ Անգլիան:
Իսպանիայում կան թիմեր ուրիշ երկրներից, որոնք խաղում են ցածրագույն լիգաներում: Ֆրանսիայում խաղում է «Մոնակոն», իսկ Անգլիայում՝ վալիական թիմեր: Չեմ կարծում, որ ՈւԵՖԱ-ն դեմ կլինի դրան»,- Ֆիերասին է մեջբերում The Mirror-ը:
Կատալոնիայի անկախության հանրաքվեն տեղի կունենա կիրակի: Իսպանական իշխանությունները չեն պատրաստվում ճանաչել հանրաքվեի արդյունքները: