17-ամյա աղջիկը իրավապահներին հայտնել է իրեն բռնաբարելու փորձի մասին
ՀասարակությունՀայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում Արմավիրի մարզի բնակչուհի, 17-ամյա Մարինե Մ.-ի դիմումի կապակցությամբ:
Վերջինս Ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն հայտնել է, որ սեպտեմբերի 27-ին ժամը 16:30-ի սահմաններում Արմավիրի բնակիչ Էդգար Գ.-ն, հակառակ իր կամքին, ստիպողաբար և բռնություն գործադրելով՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհին՝ ինչ-որ քարե շինության մեջ, սեռական հարաբերություն է ունեցել իր հետ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Էդգար Գ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Նշանավել է նաև դատաբժշկական փորձաքննություն: