21-ամյա հայ ըմբիշը ճկույթով տեղաշարժել է 44 տոննայանոց գնացքի 2 վագոն
ՍպորտԸմբշամարտիկ Յուրի Սաքունցը հերթական ռեկորդն է գրանցել: Նա ճկույթով տեղաշարժել է գնացքի երկու վագոններ, որոնց ընդհանուր կշիռը եղել է 44 տոննա:
«Ռեկորդի սահմանմանը պատրաստվել եմ երեք տարի: Այն ռեկորդ է աշխարհի մակարդակով»,-ասում է Յուրին:
Յուրին armtimes.com-ի հետ զրույցում ասում է, որ 44 տոննա կշռող գնացքը տեղաշարժել է 15 մետր 90 սմ տարածք: Հայաստանում այն գրանցվել է որպես ռեկորդ: Այժմ համապատասխան աշխատանքներ են տարվում, որ այն աշխարհի մակարդակով գրանցվի որպես ռեկորդ:
«Սա իմ 14-րդ ռեկորդն է: Մինչ այս ատամներով ավտոմեքենա եմ քաշել, էլի մատներով մեքենաներ եմ տեղաշարժել, ժիմեր եմ արել»,- նշում է ռեկորդակիրը:
Յուրի Սաքունցը 21 տարեկան է, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքից է: Մասնագիտությամ մարզիչ-մանկավարժ է:
Մանրամասները`տեսանյութում: