Հայերեն


«Մի քանի տարի հետո Ռուսաստանը դառնալու է չուլ»․ Հանրային խորհուրդը դեմ է ռուսերենի հայեցակարգին

Քաղաքականություն

Երեկ Հանրային խորհրդում քննարկվել է ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգը, որին մասնակցել է նաև ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը: Հանրային խորհրդի անդամներն անընդունելի են համարել նման հայեցակարգի մշակումը: Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն էլ կարծիք է հայտնել, որ այնպիսի տպավորություն է, որ դա պայմանավորված է կա՛մ ռուսների ճնշմամբ, կա՛մ մեր ցանկությամբ՝ հաճոյանալու ռուսներին, ինչը երկու դեպքում էլ վիրավորական է և անընդունելի:

Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանն այն կարծիքին է, որ շատ վտանգավոր մոտեցում է որդեգրվում, ընդհանրապես իմաստ չունի այդ ճանապարհով գնալ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Արշակ Սադոյանը քննարկումից մանրամասներ հայտնեց: «Մասնավորապես իմ այն հարցին, թե նախարարը արդյոք փորձո՞ւմ է պատկերացնել, թե 10-15 տարի հետո աշխարհում ինչ կլինի, և լեզուների իմացությունը ո՞ր ուղղությամբ կզարգանա, ինքն ուղղակի պատասխան չկարողացավ տալ: Եվ բնական է, որ այն, ինչ արվում է, հյուսիսային հարևանին հաճոյանալու համար է արվում, որը պետք է ամբողջությամբ դատապարտել»,- ասաց Արշակ Սադոյանը: Հանրային խորհրդի անդամը մտահոգություն հայտնեց, որ նման քայլ որդեգրում է ՀՅԴ ներկայացուցիչը:

«Զարմանալի է, թե, օրինակ, ինչու պետք է ռուսաց լեզվի առանձին հայեցակարգ լինի, պատասխանը լինում է այն, որ իրենց տառերը լատինականի նման չեն: Ասում ենք՝ այ մարդ, մի երկու խազի պատճառով առանձին հայեցակարգ պետք է լինի՞»,- հավելեց Արշակ Սադոյանը: Նրա խոսքով՝ նախարարը որևէ լուրջ հիմնավորում չի բերել, թե ինչու են ռուսաց լեզվի հայեցակարգ մշակել: Նրա կարծիքով՝ հանրությունը պետք է շարունակի պայքարը, որպեսզի նման վտանգավոր բան կյանքի չկոչվի:

«Առանց պատկերացնելու՝ ինչ են անում, փորձում են ապագայում աշխատանքային գործունեության մեջ մտնող երիտասարդներին դատապարտել հաճոյանալու մտքով, որ մեր երիտասարդները լինեն աշխարհի կորած-մոլորած մի մասնիկ՝ հեռու քաղաքակրթական զարգացումներից»,- ասաց Արշակ Սադոյանը:

Իսկ թե ով է ուզում հաճոյանալ հյուսիսային բարեկամին՝ Հանրային խորհրդի անդամը նշեց, որ չի տեսնում իշխանության անմիջական թելադրանք, պարզապես փորձում են ներքին պատկերացմամբ՝ ում ինչ դուր կգա, նման քայլեր անել, և իրենց թվում է, որ ավելի վերևիններին էլ դա դուր կգա:

«Միանշանակ դատապարտում եմ, սա դավաճանություն է հայ ժողովրդի ապագայի հանդեպ: Գնալ եվրասիական ճանապարհով և փորձել աշխարհին պարտադրել ռուսաց լեզուն, բնական է, որ բոլորս էլ հասկանում ենք՝ ապուշություն է, և հնարավոր չի լինի: Եվ քանի որ այսօրվա սովորողները 10-15 տարի հետո են մտնելու կյանք, աշխատանքային գործունեության, նրանց ապագան ուղղակի խորտակվում է, որովհետև ստիպված են լինելու ավելի շատ ժամանակ տրամադրել ռուսաց լեզվին, բայց որ ի՞նչ, թող անգլերենին տրամադրեն, անգլերենը դարձել է համաշխարհային լեզու՝ Եվրոպայում բոլոր խորհրդակցությունները անգլերենով են, անգլերենը դարձել է գիտության, միջազգային հարաբերությունների լեզու»,- ասաց նա՝ հավելելով, որ չի կարող լինել ռուսական քաղաքակրթություն, քանի որ չկա այդ քաղաքակրթությունը: Եվ եթե խոսք է գնում աշխարհի մասին, ապա, Արշակ Սադոյանի խոսքով, եկեք չինարեն սովորենք, քանի որ տասը տարի հետո Չինաստանը շատ ուժեղ է լինելու, իսկ Ռուսաստանը դառնալու է «չուլ»:

մանրամասն՝ կայքում

Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել ԿարապետյանՀավատացե՛ք, կարճ ժամանակում եվրոպացիներն են օգնելու մեզ՝ հեռացնելու այս իշխանությանը․ Սամվել ԿարապետյանԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՑանկացած քայլ թելադրվում է Ադրբեջանի կողմից, չարիքի իշխանությունն էլ կատարում է․ ԿարապետյանԱյսօր Սյունիքն է վտանգի տակ, նույնիսկ հիմա է մեր ժողովուրդը անտարբեր․ ԿարապետյանՀայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանունՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՍամվել Կարապետյանի հարցազրույցը․ ուղիղՀոկտեմբերի 5-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուՆիկոլ Փաշինյանի` «զիջումներ առանց խաղաղության» քաղաքականության արդյունքը․ Տիգրան Աբրահամյան«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում պայքարում է ՔԱՌԱԳԼՈՒԽ ՈՒԺԻ դեմ. Անդրանիկ ԳևորգյանՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ«Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակԹրամփը հայտարարել է դիզելային վառելիքի «հսկայական ծավալներ» բաց թողնելու վերաբերյալ Եվրոպայի համաձայնության մասինԿրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՍոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումներըՄեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԱրդյո՞ք իշխանության երազանքն է ոչնչացնել բոլոր ընդդիմադիր քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանն ամեն գնով փորձում է խորացնել Հայաստանի կախվածությունն իր էներգետիկ համակարգից. Արմեն ՄանվելյանԵԽԽՎ զեկույցները, բացի դեկլարատիվ բնույթ կրելուց, պետք է ունենան հստակ հետևանքներ. Արեգ Սավգուլյան75 Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման արշավը մեկնարկել էԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրերUcom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկերՆարեկ Կարապետյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում
Ամենադիտված