«Դա թուլ բերան ա». Սամվել Բաբայանի խոսակցությունների գաղտնի ձայնագրությունները
Բաց մի թողեք- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram

Առաջին / Սամվել Բաբայանի և մյուսների գործով Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում դատական նիստի սկզբում հրապարակվեցին «ներքին դիտում» օպերատիվ գործողության ժամանակ կատարված ձայնագրությունները: Գաղտնի ձայնագրվել են Սամվել Բաբայանի և նրա շրջապատի խոսակցությունները: Դրանց որոշ հատվածներ մեղադրանքի կողմը դրել է մեղադրանքի հիմքում: Ձայնագրությունները հստակ չէին և դահլիճում ավելի շատ խշշոց էր լսվում:
Սամվել Բաբայանը հայտարարեց. «Գործին չվերաբերող նյութեր եք հրապարակում, պետք ա էս դահլիճից գնալ տուն»:
Նախագահողը ասաց. «Չգիտեմ պտի գնաք տուն, թե մնաք այստեղ»:
Դատական նիստում հայտարարվեց ընդմիջում, որից հետո դատարանը կհետազոտի հատվածներ ամբաստանյալների հեռախոսային գաղտնալսված խոսակցություններից:
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram