«Ձեզ ուղղորդում են նախկին վախերը»․ աշխատանքից հեռացված աղջիկը՝ վարչապետին
BlogՀովիկ Աբրահամյանի նշանակած օգնական Աննա Գևորգյանը, որին հիշեցնենք, նախօրեին աշխատանքից ազատել էր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, այսօր իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Կարեն Կարապետյան,
Դուք չունեք բավականաչափ պրոֆեսիոնալիզմ պրոֆեսիոնալ կադրին առհասարակ տարբերակելու համար. Ձեզ ուղղորդում են Ձեր ներքին վախերը, որոնք հետևանք են Ձեր կարծրատիպային և անհեռանկար գործելաոճի։
Եվ ես էլ Ձեզ եմ, պարոն նախկին քաղաքապետ, լավ տրամադրություն մաղթում: