Հայերեն


Ուզո՞ւմ եք երկար ու առողջ ապրել. հետևեք ճապոնացիների խորհուրդներին

Հասարակություն

168 ժամ 

1. Բջջային հեռախոսը դրեք ձախ ականջին:

2. Օրը մեկ անգամից ավելի սուրճ մի խմեք:

3. Դեղահաբերը սառը ջրով մի խմեք:

4. Երեկոյան ժամը 17:00-ից հետո ոչինչ մի կերեք:

5. Շատ քիչ կերեք յուղոտ սնունդ:

6. Շատ ջուր խմեք առավոտյան, և քիչ՝ երեկոյան:

7. Բջջային հեռախոսների լիցքավորման սարքերին մոտ մի գտնվեք:

8. Քնի լավագույն ժամանակը երեկոյան ժամը 22:00-ից առավոտյան 6-ն է:

9. Եթե քնելուց առաջ դեղ եք խմել, անմիջապես մի պառկեք:

10. Մի օգտվեք բջջային հեռախոսից, եթե հեռախոսի լիցքավորումը շատ քիչ է մնացել, ասենք՝ «մի գիծ», քանի որ այդ դեպքում հեռախոսի ռադիացիայի մակարդակը բարձր է 1000 անգամ:

Կազդուրիչ հյութեր

1. Գազար-կոճապղպեղ-խնձոր: Պաշտպանում և մաքրում է իմունային համակարգը:

2. Խնձոր-վարունգ-նեխուր: Կանխարգելում է քաղցկեղը, նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը, ազատում է ստամոքսի խանգարումից և գլխացավից:

3. Պոմիդոր-գազար-խնձոր: Լավացնում է մաշկի գույնը և վերացնում է բերանի տհաճ հոտը:

4. Կծու պղպեղ-խնձոր-կաթ: Կանխարգելում է բերանի տհաճ հոտը և իջեցնում է մարմնի բարձր ջերմաստիճանը:

5. Նարինջ-կոճապղպեղ-վարունգ: Խոնավեցնում է մաշկը և լավացնում նրա գույնը և իջեցնում է մարմնի ջերմաստիճանը:

6. Անանաս-խնձոր-ձմերուկ: Օրգանիզմից հեռացնում է աղերը, սնուցում է միզածորանը և երիկամները:

7. Խնձոր-վարունգ-կիվի: Խոնավեցնում է մաշկը և լավացնում նրա գույնը:

8. Տանձ և բանան: Կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը:

9. Գազար-խնձոր-տանձ-մանգո: Բարձրացնում է մարմնի ներքին ջերմաստիճանը, թույների նկատմամբ դիմադրողականությունը, իջեցնում է արյան բարձր ճնշումը և պայքարում է օրգանիզմի ընդհանուր թթվայնության դեմ:

10. Խաղող-ձմերուկ-կաթ-վիտամին C +վիտամին B: Ավելացնում են բջջային ակտիվությունը և բարձրացնում օրգանիզմի իմունիտետը:

11. Պապայա-անանաս-կաթ-B,C, E վիտամիններ, երկաթ: Լավացնում է մաշկի գույնը և նյութափոխանակությունը:

12. Բանան-անանաս-կաթ: Հարուստ է սնուցող նյոթեր պարունակող վիտամիններով: Կանխարգելում է փորկապությունը:

… Քաղցած փորին ջուր խմեք

Այսօր Ճապոնիայում շատ ընդունված է ամեն առավոտ՝ արթնանալուց անմիջապես հետո, ջուր խմել: Ավելին, գիտական թեստերը հաստատել են այս պրոցեդուրան: Ստորև ներկայացնում ենք այս մեթոդի կիրառման ճիշտ ձևը: Այս մեթոդը 100 %-ով բուժում է հետևյալ հիվանդությունները:

Գլխացավ, հոդացավ, սրտի հիվանդություններ, արթրիտ, սրտի հաճախախփություն, էպիլեպսիա, ճարպակալում, բրոնխիալ ասթմա, մենինգիտ, երիկամների հիվանդություններ, սրտխառնուք, գաստրիտ, փորլուծություն, հեմորոյ, փորկապություն, աչքերի, քթի, կոկորդի և ականջի հիվանդություններ, արգանդի հիվանդություն, քաղցկեղ
Բուժման եղանակը…

1. Առավոտյան արթնանալուց հետո՝ մինչև ատամները մաքրելը, խմեք 4 բաժակ ջուր (160 մլ)

2. Մաքրեք ատամները, բայց 45 րոպեի ընթացքում ոչինչ մի կերեք ու մի խմեք:

3. 45 րոպեից սովորականի պես կարող եք նախաճաշել:

4. Նախաճաշից, ճաշից ու ընթրիքից հետո 2 ժամվա ընթացքում ոչինչ մի կերեք ու մի խմեք:

5. Ծեր և հիվանդ մարդիկ, ովքեր չեն կարող միանգամից 4 բաժակ ջուր խմել, կարող են սկսել քիչ քանակից և աստիճանաբար հասցնել սահմանված քանակին:

Ստորև ներկայացնում ենք այն ժամանակահատվածի ցանկը, որն անհրաժեշտ է վերոբերյալ մեթոդով այս կամ այն հիվանդության բուժման համար

Բարձր ճնշում – 30 օր
Գաստրիտ – 10 օր
Շաքարախտ – 30 օր
Փորկապություն – 10 օր
Քաղցկեղ – 180 օր
Արթրիտով հիվանդները պետք է այս մեթոդին հետևեն 3 օր առաջին շաբաթվա ընթացքում, իսկ սկսած 2-րդ շաբաթից՝ ամեն օր:
Այս մեթոդիկան ուղեկցող բացասական ազդեցություն չունի, սակայն բուժման սկզբում մեզի քանակն ավելանում է: Լավ կլինի, որ այս մեթոդի կիրառումը չդադարեցնեք նաև բուժվելուց հետո և այն կյանքի նորմա դարձնեք: Շատ ջուր խմեք և առողջ ու ակտիվ եղեք:

Կարևոր նկատառում: Չինացիներն ու Ճապոնացիներն ուտելու ընթացքում խմում են տաք թեյ, այլ ոչ՝ սառը ջուր: Ժամանակն է նրանցից փոխ առնել այս սովորությունը: Մենք միայն կշահենք:

Բոլոր նրանք, ովքեր սիրում են ուտելու ընթացքում սառը ջուր կամ հյութեր խմել, պետք է իմանան, որ սառը ջուրը դանդաղեցնում է սննդի յուրացման գործընթացը, քանի որ ճարպեր պարունակող մթերքները թանձրանում են: Այլ կերպ ասած՝ ճարպերը ջրիկ վիճակում ավելի արագ են թթվածնի հետ ռեակցիայի մեջ մտնում և ավելի լավ են յուրացվում աղիների կողմից, քան եթե դուք ուտելիս սառը հեղուկ եք խմում:

Ի՞նչ պետք է իմանաք սրտային տագնապների մասին…

Պետք է իմանաք, որ ՈՉ ԲՈԼՈՐ սրտային տագնապներն են ուղեկցվում կրծքավանդակի ձախ կողմի ցավերով: Ուշադիր եղեք ստորին և վերին ծնոտների ինտենսիվ ցավի դեպքում: Սրտխառնուքը և առատ քրտնարտադրությունը նույնպես սրտի տագնապի մասին կարող են վկայել: Այս տագնապն ունեցած մարդկանց 60%-ը այն զգացել են քնի մեջ ու չեն արթնացել: Կրծքի ցավը կարող է քնի մեջ ճչալու պատճառ լինել, ու դուք դրանից կարթնանաք: Սրանք վերահաս վտանգի նախանշաններ են: Մի անտեսեք օրգանիզմի կողմից եկող ահազանգերը:

 

Ես շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազԻ՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանՍպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարում Հայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանՓաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանԻշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանՅունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա Ղահրամանյան«Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանԱմեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանԱյն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ» Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ» «Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ» Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ» Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ» Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ» Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ» Ադրբեջանը թեստ է անում, իսկ այս իշխանությունը մի ադրբեջանցու չի կարողանում տիրություն անել, սահմաններն ինչպես է բացելու. Նարեկ Կարապետյան Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆ
Ամենադիտված