Մեկ տարում՝ 10 մլն էր վաստակել․ վարչապետի հեռացված օգնականը դժգոհելու պատճառ ունի
ՀասարակությունArmlur-ը գրում է․
Հուլիսի 1-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իրեն նոր խորհրդական էր նշանակել Աննա Գևորգյանին: «Ժողովուրդ»-ն արդեն հայտնել է, որ Աննա Գևորգյանը Հովիկ Աբրահամյանի խորհրդական Սերգեյ Լոքյանի դասընկերուհին է, ծնունդով՝ Վանաձորից: Աննայի կենսագրական տվյալներից armlur.am-ը տեղեկացավ, որ նա սովորել Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, իսկ 2009-2011 թթ.՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետում: Վարչապետի նոր խորհրդականը հուլիսի 14-ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր ունեցվածքի և գույքի հայտարարագիրը: Ըստ դրա՝ նա 2013թ. ունեցել է 3 մլն 800 հազար դրամ: Հետաքրքիր է, որ 1 տարվա ընթացքում աշխատանքի վարձատրություններից և միանվագ վճարներից Ա. Գևորգյանը կարողացել է 10 մլն 342 հազար դրամ վաստակել:



Խմբ․ — Հիշեցնենք, որ աշխատանքից հեռացվելուց հետո Աննան նեղսրտած գրառում էր կատարել իր անձնական էջում։