Ինչ է քողարկել Վիգեն Սարգսյանը
ՔաղաքականությունԼրագիր / Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ Չինաստան կատարած այցի ընթացքում չի կնքել Չինաստանից Հայաստան սպառազինության մատակարարման պայմանագիր: Միեւնույն ժամանակ, Վիգեն Սարգսյանն ասել է, որ քննարկել է չինական կողմի հետ ռազմա-քաղաքական գործակցության կարեւոր հարցեր:
Պաշտպանության նախարարի խոսքով, այս կամ այն երկրից զենքի ձեռքբերման մասին խոսակցությունն անօգուտ է, քանի որ ավելի բարդացնում է անհրաժեշտության դեպքում ձեռքբերման գործընթացը, եւ միեւնույն ժամանակ նաեւ հակառակորդի համար որոշակի «հուշում» է, թե ինչ ծրագրեր ունի Հայաստանն ու թույլ է տալիս նրան ձեռնարկել հակազդող միջոցներ:
Քողարկու՞մ է հակառակորդից Հայաստանի ռազմա-տեխնիկական ծրագրերը Վիգեն Սարգսյանը, մասնավորապես Չինաստան այցի մասով, թե՞ ոչ՝ Պեկին այցն իսկապես չի ունեցել սպառազինության մատակարարման մասին պայմանավորվածություն:
Վիգեն Սարգսյանի Չինաստան այցից առաջ Հայաստանում ռուսական Սպուտնիկ գործակալությունը հրապարակեց տեղեկություն, թե Սարգսյանը Չինաստան է մեկնել ադրբեջանական անօդաչուների հակազդող միջոց ձեռք բերելու համար, որպիսին ունի Չինաստանը: Միաժամանակ, Սպուտնիկը այդ համատեքստում էր դիտարկում չինական մի պատվիրակության այցը Հայաստան եւ հանդիպումը վարչապետ Կարեն Կարապետյանի հետ՝ մինչեւ Վիգեն Սարգսյանի Պեկին մեկնելը: Ըստ այդ հաղորդագրության, չինական ընկերությունը նաեւ զբաղվում էր անօդաչու հարվածային թռչող սարքերին հակազդող միջոցների արտադրությամբ:
շարունակությունը՝ կայքում