«Անօրինական է»․ Եվրահանձնաժողովը տվեց Կատալոնիայի հանրաքվեի բնորոշումը
Աշխարհ«Իսպանիայից Կատալոնիայի անջատման մասին հանրաքվեն անօրինական է, իսկ ստեղծված իրավիճակն Իսպանիայի ներքին գործն է»: Այս մասին ասվում է Եվրոհանձնաժողովի հայտարարության մեջ:
Եվրոհանձնաժողովում նշել են, որ քվեարկությունը չի համապատասխանել իսպանական օրենսդրությանը, և դրա արդյունքները չեն կարող ընդունվել Բրյուսելի կողմից:
Բացի այդ, Կատալոնիան՝ որպես ինքնուրույն պետական ձևավորում, չի կարող անդամակցել Եվրամիությանը:
«Համաձայն Իսպանիայի Սահմանադրության, Կատալոնիայի հանրաքվեն օրինական չէ: Այդ հարցն Իսպանիայի ներքին գործն է»,- ասվում է Եվրոհանձնաժողովի հայտարարության մեջ:
Եվրոհանձնաժողովը նաև միասնության, կայունության, երկխոսության կոչ է արել՝ նշելով, որ «բռնությունը երբեք չի կարող գործիք լինել քաղաքականության մեջ»: