«Քաղաքը պահպանվում է միայն «կանգառուկես» տարածքում». Վանաձորի ավագանու անդամ
Հասարակություն«ՀԺ» / Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանը, խմբակցության անդամներ Արմեն Եղիազարյանը և Կարինե Ղուկասյանը, ՀՀԿ-ից Արմեն Մարտինյանը, Գայանե Քալանթարյանը և մի շարք հկ-ների անդամներ քննարկեցին, թե ինչպես է ընթանում Վանաձոր քաղաքի կառավարումը:
Ուղիղ մեկ տարի առաջ Վանաձորում տեղի ունեցան ավագանու ընտրություններ. առաջին անգամ նոր ընտրակարգով անցկացված ընտրությունն այդքան էլ հաջողություն չունեցավ, որովհետև շատ դժվարությամբ ձևավորվեց քաղաքային իշխանությունը և մինչև հիմա էլ կա անորոշություն: Արդեն մեկ տարի է «Լուսավոր Հայաստան» կուսակցության, «Ծառուկյան» դաշինքի և «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամները բոյկոտում են և դեռ չեն մասնակցել ոչ մի նիստի: Նիստերն անցկացնում են միայն ՀՀԿ և ՀՅԴ ավագանու անդամները:
Արմեն Մարտինյանի խոսքով՝ իրենք անցկացնում են նիստերը և չնայած՝ չեն կազմում մեծամասնություն, բայց քանի որ մյուսները չեն մասնակցում նիստերին, իրենք են ընդունում բոլոր որոշումները:
շարունակությունը՝ կայքում