«Ինձ ոչ մեկը չի կարող նկատողություն անել». Արայիկ Գրիգորյան
ՔաղաքականությունՀայաստանի խորհրդարանի Հանրապետական խմբակցության պատգամավոր Արայիկ Գրիգորյանը հերքում է տեղեկությունը, թե հեռացել է ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի կազմից:
«Ես չեմ լքել հանձնաժողովը»,- այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Գրիգորյանը:
Դիտարկմանը, թե ըստ մամուլի հրապարակումների, իրեն նկատողություն է արվել հանձնաժողովի նիստերից բացակայելու համար, Գրիգորյանը արձագանքել է. «Ինձ ոչ մեկ նկատողություն չի կարող անել»։