«Պիկե, դու բ..ի տղա ես, ռադդ քաշիր հավաքականից»․ իսպանացիները վիրավորեցին կատալոնցի ֆուտբոլիստին
ՍպորտՖուտբոլի Իսպանիայի ազգային հավաքականի բաց մարզումը սկանդալով է ավարտվել: Մարզադաշտ եկած իսպանացի ֆուտբոլասերները վիրավորական արտահայտություններ են հնչեցրել կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեի հասցեին: «Պիկե դու բ..ի տղա ես, ռադ եղիր Իսպանիայի հավաքականից», շարունակ վանկարկել են երկրպագուները:
Մարզադաշտում եղել են նաև Պիկեի արժանապատվությունը նվաստացնող բազմաթիվ պաստառներ:
Հիշեցնենք, որ Պիկեն անկախ պետություն դառնալու հարցում բացահայտ կերպով պաշտպանել էր Կատալոնիայի իշխանություններին և մասնակցել հոկտեմբերի 1-ին տեղի ուենցած հանրաքվեին:
Պիկեն հայտարարել էր նաև, որ պատրտաստ է լքել Իսպանիայի հավաքականը: Վերջինը նախապատրաստվում է աշխարհի առաջնության ընտրական փուլի` Ալբանիայի հետ հանդիպմանը: