Նախարարներն ազատվեցին աշխատանքից
ՔաղաքականությունՀՀ նախագահի հրամանագրերով նոր նախարարներ են նշանակվել: Այսպես, ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` ՀՀ նախագահը որոշել է Աշոտ Մանուկյանին նշանակել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար, Իգնատի Առաքելյանին` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար, Վահան Մարտիրոսյանին` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար, Վարդան Արամյանին` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար: