Հայերեն


Մի արա այս արտահայտությունները, եթե չես ուզում կորցնել սիրելիիդ

Life

Եթե դու վախենում ես կորցնել սիրելի տղամարդուն կամ պարզապես չես ցանկանում ստվեր գցել ձեր հարաբերությունների վրա, երբեք մի ասա հետևյալ արտահայտությունները.

«Քո մայրիկն անտանելի բնավորություն ունի»:

Ոչ մի զարմանալի բան չկա նրանում, որ սիրելիդ պատմում է քեզ մայրիկի հետ ունեցած իր խնդիրների մասին: Չի բացառվում նաև, որ նա երբեմն բացասաբար արտահայտվի մոր բնավորության, մտածելակերպի մասին: Բայց դա ամենևին չի նշանակում, որ դու պետք է օգտվես առիթից և նույնպես արտահայտես քո քննադատական կարծիքը: Բավական կլինի, եթե դեմքիդ պատկերես խելացի ընկերուհու լուռ ժպիտ։ Տղամարդուն պետք չեն քո մեկնաբանությունները, նա ուղղակի ուզում է, որ իրեն լսեն: Բայց այդ ամենով հանդերձ` նա երբեք չի հանդուժի, որ որևէ մեկը վատ արտահայտվի իր մոր մասին: Բանը միայն այն չէ, որ մոր և որդու միջև ողջ կյանքի ընթացքում ենթագիտակացական կապ գոյություն ունի: Մեծանալով` որդին սկսում է իրեն զգալ նաև մոր պաշտպանը` որպես ուժեղ սեռի ներկայացուցիչ: Այդ պատճառով էլ ցանկացած բացասական խոսք նրա «պաշտպանյալի» հասցեին վտանգի առջև է կանգնեցնում ձեր հարաբերությունների ջերմությունը:

«Ինչի՞ս է պետք այսպիսի նվերը»:

Շատ կանայք անկեղծորեն չեն հասկանում, թե ինչի համար է սիրելին նման հիմար իր գնել: Ավելի հեշտ ու ճիշտ կլիներ, եթե գումարն իրեն տար, իսկ ինքը կգներ այն, ինչ, իրոք, պետք է: Կանայք չեն հասկանում, որ տղամարդիկ նման քայլով ցուցադրում են իրենց զգացմունքը: Ինչպես հայտնի է` տղամարդու համար նվեր ընտրելը մեծագույն տանջանք է: Եվ եթե նա գիտակցաբար գնում է դրան, նշանակում է այդ կինը նրա համար, իրոք, թանկ է: Չէ՞ որ այդ իրի մեջ նա դրել է իր ողջ սերը նրա հանդեպ: Եվ եթե շնորհակալության փոխարեն նա քննադատություն է ստանում, ավելի քչախոս է դառնում զգացմունքների արտահայտման մեջ: Չզարմանաք, եթե նա իր նվերների համար նոր հասցեատեր գտնի, որն ավելի նրբանկատ է:

«Աշխատավայրում բոլոր տղամարդիկ սիրահարված են ինձ»:

Եթե նույնիսկ իրականում ամեն ինչ այդպես է, և մասսայական հիացմունքն ու հաճոյախոսությունները քո մշտական ուղեկիցն են, միևնույնն է, չարժե այդ մասին տեղյակ պահել սիրելիիդ: Քեզ թվում է` դրանով բարձրացնում ես քո գնահատականը, և դրանից հետո նա քեզ ավելի բարձր կգնահատի: Բայց իրականում դու դրանով միայն կասկածներ կհարուցես նրա մեջ քո հավատարմության ու նվիրվածության վերաբերյալ: Միշտ պետք է հաշվի առնել, որ տղամարդիկ այլ կերպ են մտածում: Կինը ցանկանում է ասել . «Տեսնու՞մ ես, ինչքան ուժեղ եմ քեզ սիրում, որ անտեսում եմ բոլորի սերը, հիացմունքն ու կրքոտ ակնարկները»: Բայց տղամարդը դրա փոխարեն լսում է. «Եթե դու ինձ չվերաբերվես այնպես, ինչպես ես եմ ուզում, ես հեշտությամբ քեզ փոխարինող կգտնեմ»: Ինչպես հայտնի է, տղամարդկանց սպառնալիքներով չես պահի: Բացի այդ, նրա ականջներում միշտ կհնչեն իր մրցակիցների երևակայական կրքոտ խոսքերը` ուղղված քեզ: Իսկ դա ոչ մի լավ բանի չի բերի:

«Ինչ հիանալի մարդ է քո ընկերը»:

Շատ հնարավոր է, որ նա իսկապես շատ լավ ու բարի ընկեր ունի: Ու նաև հնարավոր է, որ այդ ընկերը երբեմն տրամադրել է իր ուսը, որպեսզի դու հենվես դրան ու լաց լինես սիրելիիդ հետ հերթական վեճից հետո: Բայց ահա այդ նույն սիրելիին հաստատ դուր չի գա այդ տեղեկությունը: Այն մասին, որ իր ընկերը լավ մարդ է, նա առանց քեզ էլ գիտի: Հիմա պատկերացրու սիրելիիդ հոգեվիճակը, երբ նա սկսում է մտածել, որ իրեն փորձում են դավաճանել միանգամից երկու մտերիմ մարդիկ: Ընդ որում, այդ իրավաիճակում նա, ամենայն հավանականությամբ, կձգտի պահպանել հարաբերություններն ընկերոջ հետ: Իսկ ինչ վերաբերում է այդ ամենին քո մասնակցությանը, այստեղ հնարավոր են մի քանի տարբերակներ: Բայց դեպքերի ցանկացած դասավորվածության դեպքում քո հանդեպ անվստահությունը միշտ կմնա:

«Դու այնքան նման ես (չես) իմ նախկին ընկերոջը»:

Նման է նա քո նախկին սիրեցյալին, թե ոչ, այժմ ոչ մի նշանակություն չունի: Երկու տղամարդկանց համեմատությունը նրանցից մեկի ներկայությամբ ոչ մի լավ բանի չի բերի: Սիրելիիդ համար հատկապես տհաճ կլինի լսելը, որ նախկինին ինքը շատ նման է: Հաշվի առ, որ վերջինիս նա «նախկին» չի համարում, քանի որ տղամարդու հոգեբանությունն այնպիսին է, որ նա իրեն մրցակից է համարում երկրագնդի վրա բնակվող յուրաքանչյուր տղամարդու: Նրա համար առավել տհաճ է հիշելն այդ տղամարդկանցից մեկի մասին, որը նախկինում զբաղեցրել է իր տեղը: Իսկ եթե անգամ դու համեմատությունը նրա օգտին անես, միևնույն է, նա միայն կնկատի, որ դեռևս մտածում ես այդ տղամարդու մասին, որ այդ «նախկին» կոչեցյալը դեռ զբաղեցնում է քո միտքը, և որ ամենասարսափելին է` քո սիրտը նույնպես:

Հայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»Վաղը սպասվում է Ազատի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով հերթական դատական նիստըՀունաստանի հյուսիսում անտառային հրդեհի պատճառով մարդկանց տարհանում են ցամաքով և ծովովԵս թուրքագետ եմ, եղել եմ Թուրքիայում` իմ սեփական ֆինանսական միջոցներով, հինգ օրով, և գիտե՞ք` նպատակս որն էր. Հայոց Ցեղասպանության ճանաչման պահանջը. Արեգա ՀովսեփյանՀայաստանն ու Իրանը Ալմաթիում քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության խորացումըՀայ շախմատիստները առաջատարներն են Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունումՊետական մրցույթների մասնակիցների առջև դրվում են անհամաչափ ու ոչ մրցակցային պահանջներ. Լիանա ՄանուկյանԻտալիայում պայթյուն է տեղի ունեցել զինամթերքի արտադրության գործարանումՀայաստանը գնում է էներգետիկ կախվածության․ Ալիևը արդեն որոշում է մեր ատոմակայանի ապագան. Էդմոն ՄարուքյանԴուք ինչպե՞ս եք որոշելու՝ սփյուռքի ո՞ր կառույցն է պետականամետ, որն իշխանամե՞տ է. Լենա ՄաթևոսյանՌուբեն Վարդանյանի մոտ նախկինում աշխատած Խանդանյանը հրաժարվեց պատասխանել նրա մասին Ավետիսյանի հարցինԽաղաղության համաձայնագիրը պետք է ունենա միջազգային երաշխավորում․ Անդրանիկ Գևորգյանը՝ ԽանդանյանինԴուք աշխատել եք Ռուբեն Վարդանյանի կազմակերպությունում. Շիրազ Մանուկյանը՝ ԽանդանյանինԱյսօր հայ տնտեսվարողները կանգնած են լուրջ խնդրի առաջ. Մարիաննա Ղահրամանյանը՝ ԽանդանյանինԽոշոր ավտովթար՝ Երևանում. մի քանի ավտոմեքենաներ վերածվել են մետաղե ջարդոնիՀայաստանում աղքատ չեն համարվում 54 000 դրամ ունեցողները. դարձրե՛ք 27000, թվերը կլավանան. ՖարմանյանՖինանսների աշխարհի գաղտնիքները՝ «Հայորդի» ճամբարում․ Idram&IDBankԿոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի` ԱՄՆ դոլարով պարտատոմսերի նոր տրանշըՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է զարգացնել փոքր բիզնեսի վարկավորման հնարավորություններըՍո՜ւս նստեք տեղներդ, միլիոններ եք ծախսում․ Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ինՌուսաստանում սկսվել է բենզինային ճգնաժամի նոր ալիք. լրտվամիջոցներՏենդերների բողոքարկման 20 000-անոց տուրքը դարձավ 10 միլիոն. էլ կբողոքարկե՞ն. Հասմիկ ԵնգոյանՄամիկոն Ասլանյանի կոշտ ելույթն ԱԺ ամբիոնիցԱնձրև, ամպրոպ, կարկուտ. ինչ եղանակ է կանխատեսվում առաջիկա 5 օրերինՅուրաքանչյուր հայ պետք է մտածի իր հայրենիքի մասին․ Ավետիք ՉալաբյանԵրբ խոշոր արդյունաբերությունը դառնում է տարածաշրջանի զարգացման շարժիչ․ ԶՊՄԿ-ի օրինակը Մեր ավագ սերունդն իր վաստակած հանգիստը պետք է ապրի արժանապատիվ. Հրայր ԿամենդատյանՊետք է համախմբվենք և միասնական ճակատով պայքարենք բոլոր քաղբանտարկյալների համար. Ժաննա ԱլեքսանյանՄենք պետք է ամեն գնով պայքարենք մեր բոլոր քաղբանտարկյալների ազատության համար. Արմեն ՄանվելյանԽոսքի ազատությունը մեր երկրում այսօր շղթայված է հենց իշխանությունների կողմից. Մենուա ՍողոմոնյանԱմփոփվել են Ակբա Ֆեդերացիայի 2025 թվականի գործունեության արդյունքները ՔՊ-ական պատգամավորը խոստովանեց՝ դեպի հայկական ապրանքների արտահանման խնդրի շուրջ Փաշինյանի խոսակցությունը ՌԴ հետ չի ստացվում. Ղահրամանյան Ես մտքով տեղափոխվեցի 2008 թվական, Ազատության հրապարակ, որտեղ լսվում էր հետևյալ բացականչությունը` Մանվե՜լ, Մանվե՜լ. Էդգար ՂազարյանUcom-ի աջակցությամբ մեկնարկել է ArmDrone համայնքի FPV դրոնների կրթական ծրագրի երկրորդ փուլը2026-28թթ կառավարության ծրագիրը երկիրը փորձելու է տանել դեպի թուրք-ադրբեջանական վերահսկողություն. Արտակ Զաքարյան «Կոդեքս» փաստաբանական գրասենյակը դատարանում հաղթանակ է գրանցել․ պատասխանողից կբռնագանձվի 770 հազար դրամ. Սոսե ՉանդոյանTrina Solar-ը սահմանել է համաշխարհային ռեկորդ տանդեմային արևային վահանակի արդյունավետության համար Հայտնաբերվել է զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի մարմինը. ՊՆ Պետական համակարգը օգտագործվում է որպես պատժիչ մահակ քաղաքականապես ակտիվ գործիչների համար. Նարե ՍիմոնյանՃապոնիան Ռուսաստանին բողոք է հայտնել Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ կատարած այցի պատճառով Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 13-ին ՊՍԺ-ն նվաճեց ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը Խոր Վիրապի ճանապարհին «Ford»-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը և հայտնվել ձորակում․ կա 2 վիրավnր Ֆասթ Բանկի գործառնական արդյունավետության նոր մոտեցումները․ Ալիկ Ստեփանյան Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 13/14-ինԹուրքիայում F-16 ուսումնամարզական ինքնաթիռ է կործանվելԵղանակը կցրտի՞ առաջիկա օրերին․ ի՞նչ ջերմաստիճան է սպասվում՝ օգոստոսի 13-ից 17-ըԿենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան ամբողջ շաբաթՊարոն Ֆարմանյանին մի´ վերագրեք այնպիսի լիազորություններ, որոնք վերագրելի են Ձեր ցուցակում ներառված անձանց. Արամ Վարդևանյան Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 13-ին
Ամենադիտված