Հայերեն

Կառավարությունը ծրագրում է իջեցնել դոլարի փոխարժեքը

Տնտեսություն

Առաջին / Հայաստանի պետական պարտքը գնալով ավելանում է, իսկ դրա մասին քննարկումներն ու ահազանգերն՝ ավելի ու ավելի ահագնանում: Բանն այն է, որ մեր երկրի ՀՆԱ-ն այն տեմպերով չի աճում, ինչ տեմպերով աճում է պարտքը: Պարտքն աճում է ավելի արագ քայլերով: Մասնավորապես գործող իշխանությունների օրոք մեր պարտքը գրեթե կրկնապատկվել է, մինչդեռ ՀՆԱ-ան աճել է ընդամենը 20 տոկոսով: Այս դեպքում ընդունված է համեմատել 2009 և 2016 թվականները: Եթե 2009-ին ունեցել ենք մոտ 8,7 մլրդ դոլարի ՀՆԱ և 3,1 մլրդ դոլարի պարտք, ապա 2016-ին ՀՆԱ-ն դարձել է ընդամենը 10,3 մլրդ, իսկ պարտքը հասել է 5,9 մլրդ-ի: Տարին դեռ չի ավարտվել, բայց օգոստոս ամսվա տվյալներով՝ ՀՀ պարտքը կազմում էր մոտ 6,2 մլրդ դոլար: Եվ եկող տարվա սկզբին նոր հայտնի կդառնա, թե որքան են կազմել 2017թ. ՀՆԱ-ն ու պարտքը:

Բայց մինչ այդ էլ որոշ նախնական տվյալներից կարելի է պատկերացում կազմել, թե այդ ցուցանիշները որքան կլինեն: Նախ այն, որ 2017թ. բյուջեի նախագծով այս տարվա համար նախատեսված է պարտքը հասցնել 6,5 մլրդ դոլարի: Մինչդեռ մեր տեղեկություններով՝ կառավարությունը մտադիր է մինչև տարեվերջ այն 300 մլն դոլարով ավելացնել և հասցնել մինչև 6,8 մլրդ դոլարի: Բայց բյուջեով նախատեսված է ընդամենը 150 մլրդ դրամի կամ մոտ 300 մլն դոլարի դեֆիցիտ կամ պարտք, որը պետք է ձեռք բերվի արտաքին վարկերի ու ներքին՝ հավանաբար հիմնականում պետական պարտատոմսերի միջոցով: Իսկ եթե կառավարությունը մտադիր է պետական պարտքը հասցնել 6,8 մլրդ դոլարի, ուրեմն ևս 300 մլն դոլար պետք է պարտք անի ու դեֆիցիտի չափը կրկնակի ավելացնի:

Հիշեցնենք, որ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն անցած շաբաթ Ազգային ժողովում հանդիպել էր «Ծառուկյան դաշինք» խմբակցության հետ, և, մեր տեղեկությունների համաձայն, քննարկման հիմնական թեման եղել է այսուհետ պետական պարտքը ոչ թե ընթացիկ ծախսերի, այլ կապիտալ ներդրումների նպատակով օգտագործելը: Այսինքն՝ մինչև հիմա, առնվազն վերջին տարիներին մեր կառավարությունները պարտք են արել ու ընթացիկ ծախսերը հոգացել՝ աշխատավարձ ու թոշակ տվել: Եվ հատկապես այս տարի յուրաքանչյուր ամիս կառավարության հիմնականում միջին օղակներում ներքին մտահոգություն է շրջանառվում, որ այս ամիս աշխատավարձ ու թոշակ վճարելու խնդիր կա: Այդ խնդիրը չի բարձրաձայնվում, բայց անցած շաբաթ տնտեսագետ Վահագն Խաչատրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ արդեն երկրորդ-երրորդ ամիսն է, ինչ այդ խնդիրը սրվել է:

Եվ եթե այդ խնդիրը ներքին եկամուտների հաշվին չի լուծվում, ապա այն պետք է իրականացվի պարտքի հաշվին, ինչն էլ հավանաբար պատրաստվում են անել նաև տարեվերջյան այս չորս ամիսներին: Այնպես, ինչպես դա տեղի ունեցավ անցած տարի՝ բյուջեով նախատեսված 190 մլրդ դրամը տարեվերջին հասավ 285 մլրդ դրամի: Եվ ինչպես ժողովրդական բանահյուսությունն է ասում, այս տարին էլ անցած տարվա եղբայրն է: Արդեն պարզ է, որ 2017թ. համար նախատեսված 150 մլրդ դրամ դեֆիցիտը կառավարության համար չափազանց քիչ է, և չի բացառվում, որ մինչև դեկտեմբեր այն մեծ թափով ավելանա:

Բայց դա էլ պարտքի զուտ մեխանիկական ավելացման հետ մեկտեղ, ավելացնում է նաև պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը, ինչից էլ այդքան սարսափած է մեր կառավարությունը: ՀՀ կառավարությունը սարսափած է նաև այս ցուցանիշից, քանի որ ՀՀ օրենսդրությամբ պարտքը պետք է լինի ՀՆԱ-ի 60 տոկոսի չափով: Տարեվերջին, նույն Վ. Արամյանի խոսքով, պարտքը ընդհուպ մոտենում է այդ ցուցանիշին՝ 58,8 տոկոսին: Սա դեռ պաշտոնական տվյալներով: Բայց այսօրվանից Վ. Արամյանը չի կարող ասել, թե երեք ամիս հետո որքան կկազմեն ՀՀ ՀՆԱ-ն և պարտքը: Վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակում ՀՆԱ-ն կազմել է ընդամենը 971 մլրդ դրամ, իսկ երկրորդ եռամսյակին՝ 1,2 տրլն դրամ: Մինչդեռ 2017թ. բյուջեով նախատեսված էր 5,4 տրլն դրամ, և այս տարվա առաջին կեսին հավաքվել է մոտ 2 տրլն դրամ կամ նախատեսվածի մոտ 30 տոկոսը: Արդյոք երկրորդ եռամսյակում մեր ՀՆԱ-ն այնքան կաճի՞, որ այդ ծանր՝ 70 տոկոս բեռը փակի: Դժվար է լինելու: Ընդամենը կարող ենք հիշեցնել, որ օգոստոս ամսին թե՛ տնտեսական ակտիվության, թե՛ եկամուտների հավաքագրման աճը դանդաղել է: Իսկ 2016թ. ՀՆԱ-ի ցուցանիշը նախատեսվածից պակաս էր եղել մոտ 15 մլրդ դրամով: Հիշեցնենք նաև, որ 2018թ. համար ՀՆԱ-ի ցուցանիշի նույնքան՝ մոտ 400 մլրդ դրամի ավելացում է նախատեսված, դրանից մի փոքր քիչ էլ նախատեսված էր նախորդ տարի:

Վ. Արամյանը նաև հայտարարել էր, որ մինչև հաջորդ տարեվերջ ՀՀ պարտքը կհատի արդեն 7 մլրդ դոլարը: Սա ահազանգ է, որ կառավարությունը ոչ թե վիճակագրական, այլ ՀՆԱ-ի իրական աճ ապահովի: Եվ ամեն գնով ապահովի նախատեսած 5,8 տրլն դրամ ՀՆԱ-ն, որը դոլարի առկա փոխարժեքով կազմում է մոտ 12 մլրդ դոլար: Այս ՀՆԱ-ն ապահովելու պարագայում, 7,2 մլրդ դոլարի պարտքը նորից ընդհուպ 60 տոկոսին կհասնի: Բայց եթե հանկարծ դոլարը 2015թ. նման որոշի կտրուկ թանկանալ, ապա այդ ցուցանիշը կխախտվի, և մեր պետական պարտքն անպայման կհատի 60 տոկոսը: Չէ՞ որ այն տարադրամով է տրվում: Այնպես որ, ՀՀ իշխանություններն ամեն ինչ պետք է անեն, որ թույլ չտան դոլարի թանկացում: Հակառակը՝ պետք է ամեն ինչ անեն, որ էժանանա, ինչն արդեն տեղի է ունեցել:

Եվս մեկ հանգամանք. 2018թ. խիստ ճակատագրական է որոշ պաշտոնյաների համար: Տարեսկզբին պարզ կդառնա, թե ով է լինելու խորհրդարանական կառավարման համակարգի վարչապետը: Եթե պարզվի, որ Կարեն Կարապետյանը շանսեր չունի, ապա նա կարող է աչքաթող անել տնտեսական բոլոր ցուցանիշները, այդ թվում և՝ ՀՆԱ-ի ու պարտքի աճը կամ հարաբերակցությունը, և թույլ տալ, որ այն խախտի օրենքով սահմանված չափը: Հակառակ պարագայում՝ որպես իր աշխատանքի ցուցանիշ պետք է ամեն ինչ անի, որ 60 տոկոսը մնա ընդհուպ հասանելի:

Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. Վարազդատ ԼալայանՎթար է․ գազ չի լինելուՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուԿղավելաշվիլին և Կոբախիձեն դիվանագիտական բարձր աստիճաններ են շնորհել մի շարք պաշտոնյաներիԹուրքիան և Եգիպտոսը համատեղ զորվարժություն են անցկացնում«Եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան». ՌյաբկովՈչ մի օտար երկիր չի թելադրելու Հայաստանի սահմանադրական օրակարգը. Արամ ՎարդևանյանԻշխանությունն անդադար ընդդիմադիր ուժերի վրա տարատեսակ ճնշումներ է գործադրում. Ավետիք ՉալաբյանԱզգային համախմբում` ընդդեմ ալիևյան Սահմանադրության. Ուժեղ ՀայաստանՄայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ըԼծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համարԿատարը կհյուրընկալի ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցությունները«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներինՍիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու բենզին տեղափոխող ավտոցիստեռնըՎահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանումՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվելԵրևանի խցանումների նվազեցման և քաղաքային կառավարման բարելավման առաջարկների փաթեթ կներկայացվի հանրությանը․ Հայկ ԴերզյանԲիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը ԳյումրիումԿոնվերս Բանկը՝ «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյում․ հատուկ առաջարկ Շիրակի մարզի ՓՄՁ-ների համարacbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայությունԸնդդիմությունը միավորվել է՝ կասեցնելու Փաշինյանի կառավարության միակողմանի զիջումները․ Ուժեղ ՀայաստանԱլիևը՝ Ստեփանակերտում, Սամվել Կարապետյանը՝ բանտում․ սա՞ է Հայաստանի իշխանությունների ստեղծած իրականությունը․ Մարիաննա ՂահրամանյանԶՊՄԿ-ն CaseKey-ի մասնակիցներին է ներկայացրել իրական բիզնես խնդիր․ ուսանողները 10 օրում պետք է առաջարկեն լուծումներ Հիշում եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ին մարդկանց պատած շոկը. Մենուա ՍողոմոնյանՄիասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցներըՍրանց իշխանությունը արդեն պատրաստվում է արտահերթ ընտրությունների. Հրայր ԿամենդատայանԸնդդիմությանը մինչ օրս չի հաջողվել ձևավորել ինքնուրույն օրակարգ. Արեգ ՍավգուլյանՔաղաքական հայացքների համար դասախոսներին հեռացնում են աշխատանքից, բայց այլ կերպ են մեկնաբանում. Մենուա ՍողոմոնյանԸնտրությունները և հետընտրական գործընթացը ամբողջովին եղել են անարդար. Արսեն ԳրիգորյանTRIPP-ի ճակատագիրն անորոշ կդառնա, երբ Ամերիկայում իշխանությունը փոխվի. Արմեն ՄանվելյանԺամանակը կանցնի, դժվարությունները կմնան անցյալում, բայց ստեղծված արժեքները կշարունակեն ապրել. Գագիկ Ծառուկյանի բանաձևը Եռաբլուրը ստեղծած մարդը չի’ կարող որոշել Եռաբլուրում թաղվածների երեխաների ապագան. Նարեկ ԿարապետյանՀանդիպումների ընթացքում բացահայտեցինք, թե ինչ են թաքցնում ժողովրդից. Նարեկ կարապետյանՆոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան» Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորությունները Երկրի անվտանգային համակարգի զրոյացում թույլ չենք տալու. Արշակ ԿարապետյանՆոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն էՌուսաստանի հեռանալը կարող է փոխել տարածաշրջանի ուժերի հավասարակշռությունը․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱյն մասին, թե ինչու մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնվել Ալիևյան սահմանադրության պարտադրանքին. Չալաբյան6 տարի առաջ այս օրը եռակողմ հայտարարությամբ կանգնեցվեց 44–օրյա պատերազմը. Արտակ Զաքարյան Հայաստանի անվտանգությունը զրոյացման եզրին է. Արշակ Կարապետյան ՀՀՄԱ ջանքերով ֆերոհամահալվածքները Եվրամիություն կներմուծվեն առանց մաքսատուրքի Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ալինա Սահրադյանի կյանքի կարգախոսը. տեսանյութԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ա. ՉալաբյանՀայաստանի անկախությունը վաճառքի ենթակա չէ. տեսանյութԱյն, ինչ տեղի է ունենում մեզանում և մեր շուրջ, գեոպոլիտիկ շատ խոր իրադարձություններ են, որոնք մակերեսային, պրիմիտիվ ընկալումներով հնարավոր չէ լուծել. Մ. Ավետիսյան Ընդդեմ Ալիևի սահմանադրությանը. հայ հանրության խոսքը«Ամեն ինչ կանենք` դեմ գնալու ալիևյան սահմանադրությանը». Նարեկ ԿարապետյանԲեղերով բռնապետը չի որոշելու` մենք ինչ սահմանադրություն ունենանք. Նարեկ Կարապետյան
Ամենադիտված