Հայերեն


Հետքերը տանում են ԱԱԾ

Քաղաքականություն

Gala TV-ն գրում է․

Ինչպես հայտնի է, Գյումրիի ՏԻՄ ընտրություններին իր մասնակցությունն է ցուցաբերում «Ալյանս» կուսակցությունը, որի ղեկավարն է Բարգավաճ Հայաստան կուսակցության նախկին մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը, ով լքեց ԲՀԿ շարքերն այն ժամանակ, երբ «առնետավազք» էր սկսվել կուսակցությունից: Գյումրիում «Ալյանս»-ի ցուցակը գլխավորում է քաղաքապետարանի նախկին աշխատակից Արմեն Բադալյանը: Ուշագրավն այն է, որ նախքան քարոզարշավի մեկնարկը և քարոզարշավի ընթացքում «Այլանս» կուսակցությունը, որն իրեն հռչակել է ընդդիմություն, սկսեց խոսել ԳԱԼԱ-ի մասին, հրապարակել ԳԱԼԱ-ին առնչվող ակնհայտ վարկաբեկող և իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ:
Հաշվի առնելով այս կուսակցության վարքագիծը, միտումնավոր ԳԱԼԱ-ին վարկաբեկելու ջանքերը՝ հասկանալի է դառնում, որ առաջադրանքը հետևյալն է՝ հնարավոր ջանք գործադրել՝ հոկտեմբերի 2-ին կայանալիք ընտրություններին ԳԱԼԱ-ից քվե կորզելու համար, այդպիսով ծառայություններ մատուցել նրանց, որոնց ձեռնտու է, որ ԳԱԼԱ-ն չկարողանա վերցնել քաղաքային իշխանությունը:
«Ալյանս» կուսակցությունը, որը, հիշեցնենք, իրեն համարում է ընդդիմություն, չէր կարող ինքնագործունեությամբ զբաղվել և սեփական կամքով Գյումրիում թիրախավորել ոչ թե իշխանություններին, այլ հատկապես և բացառապես ԳԱԼԱ-ին:
Ուստի պետք էր փնտրել կապ՝ «Ալյանս» կուսակցությունն ի՞նչ կապեր ունի Սերժ Սարգսյանի կլանի ներկայացուցիչների հետ:
Կան տեղեկություններ այն մասին, որ «Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը ԱԱԾ նորանշանակ ղեկավար Գեորգի Կուտոյանի հետ սերտ ազգակցական կապեր ունի, մասնավորապես՝ մորաքրոջ տղան է, հետքը տանում է դեպի Ազգային անվտանգության ծառայություն, որ հենց հիշյալ կառույցը կարող էր «Ալյանս»-ի գործողություններն ուղղորդողի դերում հանդես գալ:
Այս տեղեկությունը և ԳԱԼԱ-ի կասկածները ճշգրտելու համար գրավոր հարցում ուղարկվեց ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանին, հարցադրումները հետևյալն էին.
Կան տեղեկություններ, որ դուք մտերիմ ազգակցական կապ ունեք «Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանի հետ: Խնդրում ենք հերքել կամ հաստատել այս տեղեկությունը:
Հաջորդ հարցը. Fact.am կայքում 29.08.2016 թվականին հրապարակվել է ԳԱԼԱ-ի հիմնադիր Վահան Խաչատրյանին զրպարտող հոդված: Ունենք տեղեկություններ, որ այս հոդվածը հիշյալ կայքում, որը զրպարտությունը հրապարակելու պահին գրանցված էր «Ալյանս» կուսակցության Գյումրիի ՏԻՄ ընտրությունների առաջին համարը զբաղեցնող Արմեն Բադալյանի անունով, հրապարակվել է Ձեր գիտությամբ և համաձայնությամբ: Խնդրում եմ հերքել կամ հաստատել:
ԱԱԾ տնօրենը, սակայն, ԳԱԼԱ-ի այս հարցադրումներին ի պատասխան ԳԱԼԱ ուղարկեց գրություն, որ հայցվող տեղեկությունները չեն հանդիսանում տեղեկատվության ազատության մասին օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված՝ օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված և ձևավորված տվյալներ:
Կուտոյանն այսպիսով չցանկացավ խոստովանել, որ «Ալյանս»-ի ղեկավարի հետազգակցական կապերի մեջ է: Սա, սակայն, հաստատելն այնքան էլ դժվար չէ: Բավական է բացել ընտրողների ռեգիստրը, մուտքագրել Կուտոյան Գեորգի և Տիգրան Ուրիխանյանի անունները…

Մանրամասները՝ տեսանյութում:

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված