Կատալոնիայում լարված է․ տեսանյութ, լուսանկարներ
ԱշխարհԿատալոնացիները հավաքվել են Բարսելոնի կենտրոնական փողոցներում՝ փակելով ճանապարհները՝ բողոքի ցույց և գործադուլ իրականացնելով ընդդեմ կիրակնօրյա անկախության հանրաքվեի ժամանակ ոստիկանների դրսևորած բռնությունների: Ինչպես հաղորդում է BBC-ն, Կատալոնիայում գրեթե չի գործում հանրային տրանսպորտը՝ պայմանավորված զանգվածային գործադուլով: Արհմիությունների աղբյուրի խոսքով՝ աշխատանքը դադարեցրել է նաև Բարսելոնի նավահանգիստը: Այնուամենայնիվ, իրենց կանոնավոր աշխատանքը կատարում են քաղաքի «Էլ Պրատ» օդանավակայանն ու տաքսիները: Փակ են նաև դպրոցները, համալսարանները և բուժհաստատությունները: Ցույցերին միացել են նաև կատալոնացի ուսանողները: 25 տոկոսով կրճատվել է նաև Բարսելոնայի մետրոյի աշխատանքը: Փակ են նաև զբոսաշրջային կենտրոնները, այդ թվում և քաղաքի ամենահայտնի տեսարժան վայրը հանդիսացող Սուրբ ընտանիքի տաճարը: Հիշեցնենք, որ կիրակի անցկացված հանրաքվեի արդյունքներով քվեարկել կարողացել է Կատալոնիայի բնակչության կեսը, որոնց մեծամասնությունը կողմ է քվեարկել անկախությանը: Ընտրատեղամասերում Ազգային ոստիկանության և Քաղաքացիական գվարդիայի դրսևորած բռնության հետևանքով վնասվածք էր ստացել մոտ 900 մարդ:
La Policía Nacional intenta abandonar la Jefatura de Vía Laietana. No han podido y siguen esperando a tener la calle libre. pic.twitter.com/H7kg3FPzpb
— Guillem Andrés (@Guillem_Andres) October 3, 2017