Աբրահամյանի խորհուրդն իր հավատարիմ նախարարներին
Քաղաքականություն«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ ըստ իշխանական շրջանակներում պտտվող տեղեկությունների, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն իրեն հավատարիմ նախարարներին ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներին պատգամել է ամեն ինչ անել՝ իրենց պաշտոնները պահպանելու համար:
«Նախարարների դեպքում խոսքը վերաբերում է հատկապես կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, գյուղնախարար Սերգո Կարապետյանին, ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանին ու միջին օղակներում աշխատող շատ այլ պաշտոնյաների, որոնք նախկին վարչապետի ազգականներն ու մտերիմներն են:
Իր մտերիմներին իշխանության տարբեր օղակներում պահելով՝ նախկին վարչապետը թերեւս ցանկանում է նրանց միջոցով որոշակի ինֆորմացիա ու ազդեցություն ունենալ՝ հետագայում եւս իշխանական բուրգ ներթափանցել փորձելու համար»,- մասնավորապես, գրում է թերթը: