Մահացել է Կոկա Կոլայի տնօրենը
ԱշխարհCoca-Cola HBC AG գլխավոր գործադիր տնօրեն Դիմիտրիս Լոիսը այսօր մահացել է: Այս մասին գրում է Regnum.ru-ն:
Սեպտեմբերի կեսերին հայտնի դարձավ Լոիսի բուժում ստանալու անհրաժեշտության մասին‚ ինչի հետ կապված նա ժամանակավորապես իր պաշտոնը թողել է: Սպասվում էր‚ որ գործադիր տնօրենը կվերադառնա աշխատանքին մոտ 4 ամիս անց:
Լոիսի պարտականությունները այդ ժամանակ անցան կազմակերպության ֆինանսական տնօրեն Միխաիլ Իմելլոսին‚ որը Coca-Cola HBC է ընդունվել 2008-ին: Լոիսի մահից հետո գործադիր տնօրենի պարտականությունները կանցնեն Իմելլոսին: