Նորատուսցի Ալիկը տեղափոխվել է հիվանդանոց
Հասարակություն«ՀԺ»-ի տեղեկություններով, նախօրեին քրեական հեղինակություն Ալիկ Բանդուրյանը (Նորատուսցի Ալիկ) կրկին տեղափոխվել է հիվանդանոց. նրան կվիրահատեն:
Ավելի վաղ գրել էինք, որ մեկ ամիս առաջ Նորատուսցի Ալիկը տեղափոխվել էր քաղաքացիական հիվանդանոց, սակայն նրա մոտ լուրջ բարդություններ էին առաջացել, որն էլ խոչընդոտել էր վիրահատության կատարմանը. ուստի որոշ ժամանակ անց տեղափոխել էին «Նուբարաշեն» ՔԿՀ: Այժմ սպասվում է նրա վիրահատությունը:
Նորատուսցի Ալիկն անցնում է «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած աղմկոտ սպանության գործով: Նախորդ նիստը հետաձգվել էր հենց նրան դատարան չտեղափոխելու պատճառով: Նորատուսցի Ալիկին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. նոյեմբերի 13-ին Պետրոս Իսրայելյանին դրդել է այլ անձանց հետ համատեղ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառել: Ինչպես նաև նույն օրը հանցավոր խմբին օժանդակել է պլանավորված հանցագործության անխոչընդոտ իրականացմանը` Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու գործընթացը հեշտացնելու, հետևաբար դրա խոչընդոտները վերացնելու եղանակով: