Մանրամասներ չինացի աղջկա բռնաբարության դեպքից
Բաց մի թողեք- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram

Արդեն տեղեկացրել ենք այն մասին, որ Խոր Վիրապ վանական համալիրում Ավշար գյուղի բնակիչ՝ 33-ամյա Խաչիկ Տերտերյանը Չինաստանի Հանրապետության քաղաքացի է բռնաբարել:
Այս առիթով FPWC-ի փրկարար կենտրոնը պարզաբանում է հետևյալը.
«Քանի որ FPWC-ի փրկարար կենտրոնի անունը շոշափվել է, ցանկանում ենք ինֆորմացիան ամբողջականացնել: Չինուհին բռնաբարության մեջ կասկածվողի մեքենայից փախել ու նստել է FPWC-ի անտառապահների մեքենան, որոնք ներքևից եկող մեքենայի լույսերը տեսնելով` ընդառաջ էին գնացել: Մինչ մերոնք փորձել են հասկանալ` ինչ է կատարվում (լեզվական խնդիրներ)` կասկածվողը մեքենան շրջել ու փախել է: Մերոնք անտառատնակ են տարել տուժածին, թեյ են տվել, հանգստացրել, առավոտյան ճանապարհել Երևան:
Սարսափելին այն է, որ կասկածյալը բռնաբարելուց հետո չինուհուն տանում էր «տալդա» տեղ, փաստորեն, նույնիսկ չենք ուզում ենթադրել` ինչ նպատակով… Այդ աղջկա բախտը բերել է, որ զուգադիպություն է եղել ու հանդիպել է մեր փրկարարներին»:
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram