«S 400-ներով Թուրքիան կխփի էդ իսկանդերները»
ԱշխարհԼրագիր / «Թույլ տվեք կեսկատակ-կեսլուրջ հայտարարել, որ ռեժիմը խուճապի մեջ է, որովհետև Հայաստանի իշխանությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ արձանագրում է, որ ինքը տանուլ է տվել Ադրբեջանի հետ ռազմական բալանսը: Եվ տանուլ է տվել մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի աջակցությամբ և միջամտությամբ»,- Ազգային ժողովում Հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագրի վավերացնելու հարցի քննարկման ժամանակ ասաց Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ ընդհանրապես մենք տանուլ ենք տվել մեր անվտանգության փիլիսոփայությունը, որովհետև ամեն անգամ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, իսկ մենք հարց ենք տալիս՝ բա ի՞նչ անենք մենք:
«Պատասխանը պարզ է՝ գնանք մի հատ էլ թույն պայմանագիր կնքենք Ռուսաստանի հետ: Հետո Ռուսաստանը զենք է վաճառում Թուրքիային, բա մենք ի՞նչ անենք, գնանք մի հատ էլ պամանագիր կնքենք Ռուսաստանի հետ, որն ավելի կնվազեցնի մեր ինքնիշխանությունը: Շատ ուրախացաք, չէ՞ իսկանդերների վրա: Այո, Ռուսաստանն արդեն Թուրքիային վաճառում է S 400 համակարգեր, որով ձեր իսկանդերները կդառնան սովորական մի հատ խաղալիք: Եվ երբ պետք լինի՝ Ադրբեջանի օդում Ռուսաստանի տված S400-ներով Թուրքիան կխփի էդ իսկանդերները»,- նշեց նա:
շարունակությունը՝ կայքում