Լուրեր կան, որ կրակողը Բալասանյանի տղան է եղել
ՀասարակությունԼուրեր են շրջանառվում, որ Գյումրու քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածու Վարդևան Գրիգորյանի որդու վրա կրակողը եղել է Սամվել Բալասանյանի որդին՝ Խաչիկը։ Պատճառը, ինչպես տեղեկացրել էինք, եղել է զառերով պաստառը, որը փորձել է հեռացնել Գրիգորյանի որդին։ Այդ ժամանակ միջամտել է Բալասանյանի որդին, տեղի է ունեցել բախում։ Ըստ շրջանառվող լուրերի՝ հենց Բալասանյանի որդին էլ կրակել է Գրիգորյանի որդու վրա, ինչի հետևանքով նա մահացել է։
Այս լուրը դեռևս որևէ կերպ չի հաստատվում։ Զանգահարեցինք Սամվել Բալասանյանի հեռախոսահամարով, սակայն այն անջատված էր։ Մանրամասների դեպքում լրացուցիչ կտեղեկացնենք։
Ավելի ուշ տեղեկացանք, որ Գյումրիի գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը Հայաստանում չէ, նա մի քանի օր է՝ պաշտոնական այցով գտնվում է Չինաստանում:
Նյութի աղբյուրը` «Հրապարակ»