Նոր պաշտոններ Ղարաբաղում
ՔաղաքականությունԱրցախում կադրային փոփոխությունները շարունակվում են: Նախարարների փոփոխություններից հետո, ինչպեսեւ հայտնել էինք, հերթը հասել է վարչական շրջանների ղեկավարների փոփոխություններին: Ահա․ նախօրեին Վլադիկ Խաչատրյանն ազատվել է Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ, նրա փոխարեն նշանակվել է Էդգար Հարությունյանը: Պաշտոնից ազատված մի շարք անձինք առաջիկայում նոր պաշտոններ կստանան, ինչպես, օրինակ, ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Կարեն Միրզոյանը:
«Հրապարակ»-ի տեղեկություններով` ԼՂՀ էկոնոմիկայի նախկին նախարար Անդրանիկ Խաչատրյանը եւս առաջիկայում կնշանակվի՝ Արցախի էլցանցի տնօրեն: