«Ղարաբաղյան հակամարտությունը կրոնական չէ». Ալլահշուքյուր Փաշազադե
ԱշխարհԱդրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի կրոնական առաջնորդների ցանկացած հանդիպում մեկ քայլ առաջ է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ճանապարհին, Ազերթաջ գործակալությանն ասել է Կովկասի մուսուլմանների հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն:
«Չնայած որոշ շրջանակներ փորձում են ղարաբաղյան հակամարտությունը կրոնական հարթություն տեղափոխել, հակամարտող կողմերի կրոնական առաջնորնդերը, նստելով բանակցությունների սեղանի շուրջ, կարողացել են որոշակիորեն կանխել կարծիքի տարածումը, որ այս հակամարտությունը քրիստոնյաների և մուսուլմանների միջև է», - ասել է Փաշազադեն:
Փաշազադեի խոսքով, սեպտեմբերի 8-ին վերջին հանդիպման շրջանակում Կիրիլ պատիարքի առաջարով քննարկվել է «ռազմական գործողությունների չմասնակցած խաղաղ բնակիչների ազատ արձակման» հարցը: Արծարծվել է նաև մզկիթների, վանքերի և այլ կրոնական հուշարձանների պահպանման հարցը:
Փաշազադեի խոսքով, մոսկովյան հանդիպումն անցել է լարված պայմաններում, փոխադարձ պահանջներ են ներկայացվել: