Սերժ Սարգսյանը չի հանդիպի Ժիրայր Սէֆիլյանին
ՔաղաքականությունArmlur.am-ի թղթակիցը զրուցել է Նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանի հետ՝ փորձելով պարզել՝ արդյոք Սերժ Սարգսյանը մտադիր է այսօր հանդիպել Ժիրայր Սէֆիլյանի հետ։ Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարան»-ի ղեկավար Գարեգին Չուգասզյանը հարցազրույցներից մեկում հայտնել էր. «Մենք մեր ձեռքի տակ ունենք զենքերը վայր դնելու բանակցությունների ձայնագրությունը, ուր հստակ տղաներին խոստացվում է այդ հանդիպումը: Հանդիպումը մինչև օգոստոսի 4-ը ժամը 18.00 չկայանալու դեպքում մենք կհրապարակենք այդ ձայնագրությունը»։
— Պարոն Հակոբյան, Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների հանգուցալուծման շուրջ տարվող բանակցությունների ընթացքում հայտարարվեց, որ Սերժ Սարգսյանը կհանդիպի Ժիրայր Սէֆիլյանին: Առաջիկայում նման հանդիպման սպասե՞նք:
— Իրավիճակները հիմնականում պարզաբանված են, նախագահի երկու ելույթները կան այդ թեմաներով, դրան ավելացնելու բան չունենք:
— Բայց հետեւելով Սերժ Սարգսյանի ելույթներին՝ այդպես էլ չի հստակեցվում․ ի վերջո հանդիպում տեղի կունենա՞, թե ոչ:
— Ես ասեցի: Հիմք ընդունեք նախագահի երկու ելույթները: