Պուտինը կանգնել է երկընտրանքի առաջ
ԱշխարհՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ չի որոշել՝ առաջադրվել է արդյոք 2018–ի նախագահական ընտրությունների՞ն, թե՞ ոչ Այս մասին հայտարարել է Վլադիմիր Պուտինը՝ նշելով. «չեմ որոշել, թե առաջադրվելու եմ ես առհասարակ»:
Ռուսաստանյան ԶԼՄ-ները հայտնում են, որ նախագահական ընտրությունների հիմնական թեկնածուներն իրենց պլանների մասին կհայտարարեն նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին:
«Ոչ, ես դեռ չեմ որոշել, թե ում դեմ եմ առաջադրվելու», - ասել է Պուտինն ու շարունակել, - «Չեմ որոշել անգամ, թե առաջադրվելու եմ ես առհասարակ»: Նա հիշեցրել է, որ օրենքով նոյեմբերի վերջին դեկտեմբերի սկզբին պետք է հայտարարվի նախագահական ընտրարշավի մասին։
«Կարծում եմ, որ մինչեւ այդ հիմնական թեկնածուները կհայտնեն այդ մասին, կհրապարակեն իրենց նախընտրական ծրագրերը»,- ասել է ՌԴ նախագահը։