Ալիսիա Սիլվերսթոունը դարձավ 41 տարեկան. աղջկա մասնակցությամբ 5 ֆիլմ, որոնք արժի դիտել
Life
Ամերիկացի հայտնի դերասանուհի եւ նախկին մոդել Ալիսիա Սիլվերսթոունը հոկտեմբերի 4-ին դարձավ 41 տարեկան:
Իր կարիերայի սկզբում Ալիասիան հանդես էր գալիս Aerosmith ռոք խմբի տեսահոլովակներում:
Դերասանուհու աստղային ժամը եղավ 1993 թ-ին, երբ նա նկարահանվեց «Տարվածություն» ֆիլմում:
2005 թ-ից դերասանուհին ամուսնացած է S.T.U.N խմբի մենակատար Քրիսթոֆեր Ջարեքի հետ: Նրանց միակ որդին ծնվել է 2011 թ-ին:

Ալիսիան հայտնի է նաեւ կենդանիների պաշտպանությանը նպաստող գործունեությամբ: Նա աշխարհի ամենահայտնի բուսակերներից է, իսկ 2004 թ-ին PETA հայտնի ընկերությունը նրան անվանել է «Աշխարհի ամենասեքսուալ բուսակեր»:
Սիլվերսթոունը մի շարք ֆիլմերում է նկարահանվել՝ հանդես գալով թե՛ դրամատիկ, թե՛ կատակերգական կերպարներով: Նրա մասնակցությամբ ֆիլմերից 5-ը ներկայացնում ենք ձեր ուշադրությանն ու խորհուրդ տալիս ձեր ճաշակին համապատասխան ֆիլմը դիտել այսօր երեկոյան:
«Բեթմենն ու Ռոբինը»/Batman and Robin
«Տարվածություն»/The Crush
«Պայթյուն՝ անցյալից»/Blast from The Past
«Վամպիրուհիները»/Vamps
«Ո՞ւմ մոտ է մնալու շունը»/Who Gets The Dog?