Մանկապարտեզի դաստիարակչուհուն հեռացրել են սեքսուալ լուսանկարներ հրապարակելու համար
ԱշխարհԵկատերինբուրգի մանկապարտեզներից մեկում աշխատող 26-ամյա Վիկտորյա Դեմեշկինոն զրկվել է աշխատանքից իր կրքոտ լուսանկարները «Ինստագրամ» ներբեռնելու պատճառով: Սաների ծնողները բողոքել են տնօրինությանը, թե երեխաների հետ աշխատող մարդն իրավունք չունի իրեն այդպես ցուցադրելու:
«Վիկտորյայի հագուկապն ու տեսքը կարող են վատ անդրադառնալ նրա դաստիարակությանը վստահված երեխաների աշխարհընկալման վրա»,- ասել են ծնողները: Նրանք բողոք-նամակ են գրել տնօրենին, ինչի արդյունքում աղջիկը հեռացվել է ու այժմ նոր աշխատանք է փնտրում: