Ալիեւը բացեց փակագծերը
ՔաղաքականությունԼրագիր / Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Եվրամիության խորհրդի քաղաքականության և անվտանգության հարցերով հանձնաժողովի պատվիրակության հետ: Խոսելով նոյեմբերին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի մասին՝ Ալիևը նշել է, որ «Եվրոպական հանձնաժողովը հետխորհրդային տարածքում բոլոր հակամարտությունների վերաբերյալ պետք է միասնական մոտեցում ունենա: Հակառակ դեպքում մենք արդարացիորեն կընկալենք դա որպես երկակի չափանիշների կիրառում: Այդ պատճառով, շատ կարևոր է, որ ամփոփիչ հռչակագրում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հստակ ընդգծվի տարածքային ամբողջականությունը»:
Ադրբեջանը փորձում է նոյեմբերին Եվրամիության հետ ստորագրվելիք համաձայնագրում ներառել նաեւ Լեռնային Ղարաբաղը, հակառակ դեպքում սպառնալով չստորագրել այն:
Ադրբեջանը ժամանակին դուրս եկավ ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրից, քանի որ Վրաստանի օրինակով դրանում ներառված չէր Ղարաբաղը. Վրաստանն ասոցացվել է տարածքային ամբողջականության շրջանակով՝ ներառյալ Աբխազիան ու Հարավային Օսիան: Եվրամիությունը փաստացի ընդառաջ էր գնացել Հայաստանին եւ չէր ներառել այդ կետը Ադրբեջանի հետ համաձայնագրում:
շարունակությունը՝ կայքում